Այդ օրակարգը կեղծ էր, քանի որ այդ անցման հասկացողության տակ իրականում դրվում էր վարչա-բյուրոկրատիայի նախկին համակարգի պահպանումը մեկ այլ` վարչապետական պետության անվան տակ: Պետության արդիականացման հրամայականի անվան տակ սկսվեց Սերժ Սարգսյանի վերադարձի «օրինական» կազմակերպման մի գործընթաց, որը, ինչպես հայտնի է, ավարտվեց վերջինիս հեռացմամբ եւ համաժողովրդական ճնշման տակ ընդդիմության առաջնորդի` Նիկոլ Փաշինյանի նշանակմամբ:
Այսինքն ՀՀ նախկին նախագահը իր ընտրությունից ու առավել եւս մարտիմեկյան իրադարձություններից հետո էլ չհասկացավ պետության ներսում քաղաքական խորքային բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտությունը, պահպանեց նախկին համակարգը եւ քաղաքական ուժերի հետ համագործակցելու հին ձեւաչափը: Հասարակության լայն շերտերի հետ երկախոսություն սկսելու փորձ անգամ իսկ չարվեց, պահպանվեցին ու կատարելագործվեցին ընտրությունը կեղծելու հին համակարգերը, օժանդակությամբ, խորհրդարան անցած կամ կառավարություն մտած բոլոր ուժերի հետ:
Վստահությունը գործող քաղաքական համակարգի ու նրա վերնախավի նկատմամբ այն աստիճան ցածր էր, որ նույնիսկ ընտրությունների բարելավման շուրջ իրականացված փոփոխությունները ընկալվում էին որպես վարչակազմը պահպանելու փորձ: Պետությունում ամբողջովին ոչնչացվեցին քաղաքական կուսակցություն ու գաղափարախոսություն հասկացողությունները:
Առաջ էին քաշվում հիմնականում պատեհապաշտները, որոնք լավ գիտեին գործող բյուրոկրատիային հարմարվելու մեխանիզմները: Մասնագետների առաջ, մղում նկատվում էր միայն այն ոլորտներում, որոնք լիովին ձախողվում էին: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ արդիականացում չի իրականացվում նաեւ բանակում, իսկ խորհրդային համակարգով ստեղծված ՀՀ ԶՈՒ-ն չի համապատասխանում ժամանակակից պատերազմի չափորոշիչներին:
Սերժ Սարգսյանի կառավարման շրջանի սխալները պետք է դաս լինեն հետագայում դրանք չկրկնելու ակնկալիքով: Նոր կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է օր առաջ ձեռնամուխ լինի պետության քաղաքական կառավարման արդիականացման գործընթացին, խուսափելու համար իր նախկինի ճակատագրի կրկնությունից:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
պ.գ.թ., միջազգային անվտանգության եւ Էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում
Անկախության բոլոր տարիներին էլ վարչապետները ,,քավության նոխազի,,դեր են կատարել՝նրանք ունեցել են պարտականություններ զրկված լինելով իրավունքներից:Եթե տնտեսությունը ձախողվել է՝վարչապետին են փոխել,եթե հաջողել է՝ նախագահին են գովերգել:
ՀՀ նախագահները նաև ,,վախեցել,,են լավ աշխատող վարչապետների հեղինակության բարձրացումից և արագ պատճառ են գտել պաշտոնից ազատելու…..:Խորհրդարանական կառավարման դեպքում գլխավոր պատասխանատուն վարչապետն է,բայց այս դեպքում էլ ձախողումների թիրախում լինելու է նախկին վարչակարգը,Ռուսաստանի և ԻԻՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները,,,սաբոտաժը,,և այլ ներքին և արտաքին պատճառներ…:ՏԱ աստված ծախողում չլինի….