«Ժողովուրդ» օրաթերթը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից փորձեց ճշտել` թավշյա հեղափոխությունից հետո քանիսն են միացել ՔՊ-ին: Պարզվում է` անդամագրվել է շուրջ 150 մարդ:
«Սակայն պետք է նշեմ, որ դիմումները, որոնք դեռ չենք քննարկել, մոտ 7000 են»,-ասաց նա: Հարցին` հիմնականում ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են միանում կուսակցությանը, Վահան Կոստանյանը նշեց, որ նրանց մեջ կան բժիշկներ, տնտեսագետներ, իրավաբաններ: «Հիմնականում միանում են «Իմ քայլը» դաշինքի Երեւանի ավագանու անդամները»,- հավելեց նա: Հետաքրքրվեցինք` ուրիշ կուսակցություններից շա՞տ են մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնում միանալ իրենց: «Այդպիսի վիճակագրություն դեռ չունենք»,- պատասխանեց ՔՊ մամուլի խոսնակը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում