Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե սահմանը փակվի, ինչպե՞ս է շնչելու Հայաստանը, Հայաստանը «կխեղդվի». Մովսես Քեշիշյան. «168 ժամ»

Նոյեմբեր 03,2018 10:25

«Եթե նույնիսկ Հայաստանը հայտարարի հայ-իրանական սահմանը փակելու մասին, Հայաստանին կկանգնեցնի լուրջ մարտահրավերների առջև այն դեպքում, երբ առանց այն էլ վատ վիճակ է տիրում տարածաշրջանում Հայաստանի համար: Եթե սահմանը փակվի, ինչպե՞ս է շնչելու Հայաստանը, Հայաստանը «կխեղդվի»: Պետությունը՝ մոռանալով իր շահերի մասին, այլ երկրների շահերի մասին չպետք է մտածի: Սահմանի փակումը կարող է վնաս հասցնել Հայաստանին, քանի որ դրանից հետո կողմերի միջև հաշտության, կայունության հասնելը, քաղաքական հարաբերությունները կարգավորելը դժվար կլինի, դա նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում, նոր մարտահրավերներ կստեղծի, նույնիսկ փակ աչքերով կարող ենք տեսնել»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է Իրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկումներին հայ-իրանական սահմանի փակման հնարավորության մասին:

Իր հերթին՝ ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասել է, թե չի հավատում, որ նման սցենար հնարավոր լինի, կամ հայկական կողմը գնա նման քայլի: Սակայն, նրա խոսքով, գուցե այդ հայտարարությունն ունի հասցեատեր՝ հաշվի առնելով գիտակցումը, թե ինչ է Միացյալ Նահանգներն ակնկալում ընդհանրապես այս տարածաշրջանից և Հայաստանից Իրանի ուղղությամբ:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930