1995 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ գաղափար կար անցնելու 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Սակայն ի վերջո փաստարկ բերվեց, որ կուսակցությունները Հայաստանում չեն կայացել, ինչպես նաեւ հայտարարվեց, որ Սահմանադրության ընդունումից հետո առաջին գումարման Ազգային ժողովն «անցումային» բնույթ ունի: Արդյունքում համամասնականը չնչին տեղ գրավեց՝ չնայած հենց դրա շնորհիվ Ազգային ժողով մտան ընդդիմադիր ԱԺՄ-ի եւ ԱԻՄ-ի երեքական պատգամավորներ, որոնք գումարվեցին մեծամասնականով ընտրված սակավաթիվ այլ օրենսդիրներին: Ճնշող մեծամասնությունը, սակայն, կազմեցին իշխանամետ «ոչ քաղաքական» դեմքերը, որոնք խորհրդարան մտան փողի, իսկ երբեմն նաեւ՝ բռնությունների շնորհիվ: Այդ դեմքերը՝ գործարարները, «լավ տղերքը», ինչպես նաեւ սկզբունքներ չունեցող կարիերիստները մշտապես իշխանության կողքին են՝ անկախ նրանից, թե ինչպես է հնչում առաջին դեմքի ազգանունը:
Եվ դա ունի իր բացատրությունը՝ այդ «ոչ քաղաքական» դեմքերն առավել խոցելի են, նրանք կորցնելու շատ բան ունեն եւ դրա համար գերադասում են մնալ իշխանության «շվաքի տակ»: Իշխանությանն էլ է ձեռնտու «ձեռքի տակ» ունենալ նման պատգամավորների. երբ իրավիճակը կայուն է, նրանց լոյալությունն ապահովված է: Եթե տեղի է ունենում պալատական հեղաշրջում (1998) կամ հեղափոխություն (2018), ապա ճիշտ նույն ձեւով ապահովված է նրանց ճամբարափոխությունը եւ լոյալությունը հաջորդ իշխանություններին: Գուցե հենց այդ պատճառով էլ 1995-ին հրաժարվեցին 100 տոկոս համամասնականից՝ այդպես ավելի հեշտ էր պահպանել իշխանությունը:
Հետագայում մեծամասնականը, իսկ վերջին ընտրություններում՝ թաքնված մեծամասնականը՝ բաց տարածքային ցուցակների տեսքով, ամենայն հավանականությամբ նույն նպատակն ունեին: (Ի դեպ, մենք թյուրիմացաբար այդ ընտրակարգն անվանում ենք «ռեյտինգային», բայց իրականում վարկանիշայինը միանգամայն այլ բան է, բայց խառնաշփոթ չստեղծելու համար շարունակենք օգտագործել «ռեյտինգային» եզրը): Այս հոկտեմբեր ամսին իշխանությունը հնարավորություն ուներ անցկացնելու նոր Ընտրական օրենսգիրքը՝ իր տրամադրության տակ ունենալով բավականաչափ ձայներ («Ելք»+ԲՀԿ+ՀՅԴ+«փոշմանած ՀՀԿ-ականներ»): Սակայն կա՛մ չկարողացավ կազմակերպել համապատասխան քվեարկություն, կա՛մ ինչ-ինչ պատճառներով չցանկացավ դա անել: Դա սկզբունքորեն չի փոխի նոր խորհրդարանում տեղերի բաշխվածությունը՝ պարզ է, որ ՔՊ-ն կամ «Իմ քայլը» կազմելու է կայուն մեծամասնություն:
Քանակը «ռեյտինգայինով» կամ առանց «ռեյտինգայինի» առանձնապես չի փոխվի, բայց ընտրակարգը կազդի որակի վրա՝ իշխանական եւ ԲՀԿ-ական խմբակցություններում «ոչ քաղաքական» մարդիկ ավելի շատ կլինեն, քան լավ կամ վատ քաղաքական գործիչները: Մնում է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում կուսակցությունները հիշեն իրենց բազմիցս հայտարարագրած սկզբունքների մասին, եւ 2023 թվականի ընտրություններն անցկացվեն, վերջապես, 100 տոկոսանոց համամասնական կարգով:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Добрый день, пишу как коментарий после Вашей статьи, для того, чтоб хотя бы Вы брали эту ситуацию под контроль. Речь идет о рекламе на Вашем сайте. Я понимаю , что это деньги, но можно как-то делать , чтоб читать то можно было, реклама сбоку или снизу все закрывает, спасибо.
Ապագան բնության պահպանության մեջ է, այդ բնության մեջ պետք է մտնի նաեւ մարդը, էնդեմիկ խլուրդների պահպանության համար աշխարհ շուռ կտան, իսկ էնդեմիկ ժողովուրդների համար դարդ անող էս քաղաքակիրթ աշխարհում պետական գործիչ չկա: Էնդեմիկ բարբառների, էնդեմիկ խոհանոցի ու մնացած էնդեմիկ առանձնահատկությությունների պահպանությունն ու պաշտպանությունը պետք է լինի հայ քաղաքակրթության իմաստը: Ցեղասպանություն ապրած ժողովուրդը պետք է պայքարի ցեղի կամ գենի կամ ծինի բնապահպանության համար:
Ընկեր Աբրահամյան ջան,
Դու գիտես, որ քո խոսքը իմ համար օրենք է: Մի բան ասա, ես էլ ինձ լավ զգամ՝ի՞նչ կլինի: Հըմի էն կուլտուրական մինիստր Լիլիթ Մակունցը, որ ռեյտինգանինով է գնում՝ քաղաքակա՞ն դեմք է: Իմ ախպեր, իմ ռասչոտով էն վաբշե դեմք չի: Բայց դե մինչև դու չասես՝ տանջվելու եմ: