Լրահոս
Օրվա լրահոսը

Վարագ Սիսեռյանը նշել է, որ հանուն գործարանի 600-ից ավելի աշխատակիցների՝ կառավարությունն ամեն բան անելու է, որ գործարանը չփակվի

Նոյեմբեր 03,2018 00:01

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ալավերդու «Էյ Սի Փի» ընկերություն են այցելել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Արեն Մկրտչյանը, փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նրանք հանդիպել են ընկերության ղեկավարներ Լուսինե Մեջլումյանին  ու Նիկոլայ Ֆեոֆանովին: Հանդիպման ընթացքում խոսվել է գործարանի պատմության ու Ալավերդու համար  դրա կարևոր դերի, նշանակության մասին: Անդրադառնալով պղնձաձուլական գործարանի աշխատանքների հարկադիր դադարին՝ Վարագ Սիսեռյանը նշել է, որ կառավարությունն ամեն բան անելու է, որպեսզի այս պղնձաձուլարանը ժամանակավորապես վերաբացվի, և գործարանի 630 աշխատակիցները շարունակեն աշխատել։

Դրանից բացի, այդ ժամանակահատվածում փոխվարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում կշարունակվի կառավարության աջակցությունը  «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին՝ նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու համար:

«Մեր աշխատանքային խմբի նպատակն այն է, որ այդ ծրագիրը իրականանա: Հինը փակելով, նորը բացելով նաև նոր աշխատատեղեր կավելանան, արտանետումները կտրուկ կնվազեն: Սա շատ կարևոր է: Մեր աշխատանքային խումբը շարունակում է աշխատել այս ուղղությամբ և հաջորդ շաբաթ ևս այս հարցի շուրջ հանդիպում կունենանք»,-ասել է Վ: Սիսեռյանը:

Կառավարության ներկայացուցիչներն անդրադարձել են այն հանգամանքին նաև, որ գործարանի՝ 600-ից ավելի աշխատակիցների իրավունքների համար միայն չի կարելի անտեսել քաղաքի ողջ բնակչությանը: Վարագ Սիսեռյանը նշել է նաև, որ կառավարությունը բանակցում է տարբեր ներդրողների հետ, որպեսզի Ալավերդիում արտադրության այլընտրանքային ճյուղեր նույնպես լինեն: «Էյ Սի Փի» ընկերության ղեկավարների հետ առանձնազրույցից հետո կառավարության ներկայացուցիչները հանդիպել են նաև ընկերության աշխատակիցների հետ, այնուհետև այցելել Ալավերդու համայնքապետարան: Համայնքապետարանում քննարկվել են սոցիալական այն բոլոր ծրագրերը, որոնք տարիներ առաջ իրականացվել են գործարանի կողմից ու հիմա դադարեցված են: Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Վարոսյանն ասել է, որ պղնձաձուլարանի աշխատանքը վերսկսելու պարագայում պետք է այնպես անել, որպեսզի այդ ծրագրերը վերականգնվեն: Քննարկվել են նաև  քաղաքի զարգացմանը, մասնավորապես  զբոսաշրջության ոլորտին վերաբերող հարցեր:

Անկյուն գումարած 3

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930