Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը երեւի հենց պաշտոնը ստանձնելու օրվանից քննադատությունների թիրախում է եղել: Հատկապես վերջին շրջանում Թորոսյանը շատ վրդովված էր մամուլի, ինչպես ինքն է ասում՝ իր դեմ արշավից ու լարված հարաբերությունների մեջ էր մամուլի հետ: Նա այն աստիճան էր վիրավորված մամուլից, որ ստիպված եղավ հանրությանը բացահայտել իր հիվանդությունը, որը հիմք էր զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու համար: Բայց Թորոսյանի անգամ վրդովմունքն ու վիրավորանքը նրան չխանգարեցին անտեսել քաղաքացուն: Երեկ կառավարության նիստից հետո դրսում Թորոսյանին մի կին մոտեցավ, եւ ակնհայտ էր, որ նախարարի պաշտոնակատարը տրամադրություն չուներ:
Սակայն նա ներս հրավիրեց տիկնոջը, ու մուտքի դռների արանքում համբերատար լսեց նրա դժգոհությունը: Հայտնի չէ, թե ինչ խոստացավ: Բայց գոնե հայտնի է՝ նախկինում հազարից մեկ կտեսնեինք, որ կառավարության մոտ պաշտոնյան համբերատար լսում է քաղաքացու բողոքը: Լավագույն դեպքում քաղաքացիներին լսելու էին ուղարկում կառավարության հայտնի Ալեքսանդր Ղազարյանին. նա, այսպես ասած, նամակների բաժնում էր աշխատում:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
02.11.2018