Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյանին դատի կտան

Նոյեմբեր 02,2018 23:44

NEWS.am-ի հետ զրույցում Սիլվա Համբարձումյանի հայտարարությունը «ստոր սուտ» անվանեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը. «Սա ստոր և կեղտոտ սուտ է։ Նման բան չի եղել և չէր կարող լինել։ Համոզված եմ՝ հնչած հայտարարություններին, որպես զրպարտանքի, կտրվեն համապատասխան գնահատականներ»։

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ Համբարձումյանի ասածը հերյուրանք է՝ սկզբից մինչև վերջ: «Կեղտոտ սուտ է, բնականաբար, նման բան տեղի ունենալ չէր կարող: Մենք դատական գործընթաց ենք սկսելու և պահանջելու ենք, որպեսզի այդ կինը դատարանում պատասխան տա և ներողություն խնդրի իր հայտարարությունների համար: Այն, ինչ այսօր ասել է Համբարձումյանը, սուտ է»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին Սիլվա Համբարձումյանը հայտարարեց՝ իրեն չխանգարելու համար վճարել է ՀՀ նախագահին՝ Քոչարյանին, ՀՀ վարչապետին՝ Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930