Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական Միությունը օգնում է «Իրազեկ Հայաստանի» կայացմանը

Նոյեմբեր 02,2018 23:31

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն Մաաստրիխտում գործող Եվրոպական Լրագրության Կենտրոնի համագործակցությամբ Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ իրականացնում է «Իրազեկ Հայաստան» տեղեկատվության մատչելիության եւ առավել իրազեկված քաղաքացիների համար հետաքննական լրագրության ծրագիրը,որը սկսվել է 2018թ. մայիսին եւ կշարունակվի  մինչեւ 2019թ, դեկտեմբեր: Դրա նպատակն է ուժեղացնել քաղաքացիական հասարակության կառույցների վերահսկողական կարողությունները, մասնավորապես՝ ԵՄ-Հայաստան հարաբերություններին առնչվող ոլորտներում, ինչպես նաեւ երիտասարդության շրջանում խթանել հետաքննական լրագրությունը:  Ծրագրի առաջին բաղադրիչով  քաղաքացիական  հասարակության կառույցների մշտադիտարկման կարողությունները հզորացվում են, հետո կտրամադրվեն  փոքր դրամաշնորհներ, ծրագրի 2-րդ բաղադրիչով կանցկացվի հետաքննական լրագրության հեռուստանախագիծ-մրցույթ:

Այդ ծրագրի շրջանակներում նոյեմբերի 1-3-ը Իջեւան քաղաքում  ծրագրի մասնակից 9 ՀԿ-ների ներկայացուցիչների համար անցկացվում է տեղեկատվության ազատության վերաբերյալ սեմինար, որի ընթացքում հրավիրված փորձագետները դասախոսություններ են ունենում տեղեկատվության ազատության հիմնական սկզբունքների, դրա իրավական հենքի, տեղեկատվություն ստանալու  եւ այն տրամադրելու եղանակների,  մարդու այլ իրավունքների հետ տեղեկատվության ազատության կապի,ՀԿ-ների համար ֆոնդահայթայթման ներկա մարտահրավերների, բյուջեի հանրային վերահսկողության, ԵՄ-Հայաստան ինտեգրման եւ այդ գործընթացի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության լավագույն փորձի վերաբերյալ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930