Վաղը Խանտի-Մանսիյսկում մեկնարկում է շախմատի կանանց աշխարհի առաջնությունը, իսկ այսօր կայացավ բացման հանդիսավոր արարողությունը, որտեղ մասնակիցներին ողջունեց ՖԻԴԵ-ի նորընտիր նախագահ Արկադի Դվորկովիչը:
Առաջնությանը մասնակցում են 28 երկրների 64 ուժեղագույն շախմատիստուհիներ, որոնց մեջ են Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը:: Մասնակիցները առաջին հինգ շրջանում նոկաուտ համակարգով միմյանց հետ անցկացնելու են դասական երկու պարտիա սպիտակ եւ սեւ խաղաքարերով (եզրափակչում՝ չորս):
Ոչ-ոքիի դեպքում կանցկացվի թայ-բրեք՝ 2 պարտիա արագ շախմատ, անհրաժեշտության դեպքում նաեւ ՝ կայծակնային շախմատի երկու պարտիա: Հաղթողը չորոշվելու պարագայում կկազմակերպվի այսպես կոչված «արմագեդոն»:
Էլինան առաջին շրջանում կհանդիպի վիետնամցի Հօանդ Տհան Չանգի, իսկ Լիլիթը՝ ուկրաինուհի Աննա Ուշենինայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ