Լրահոս
Օրվա լրահոսը

Գետահովտցիները ցանկանում են, որ զորամասի նախկին շենքը լինի համայնքի սեփականությունը

Նոյեմբեր 02,2018 23:06

Նախկինում հայտնել ենք, որ 2018 թվականի մարտի 29-ին ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված, Գետահովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, նախկինում Իջեւանի զորամասի տարածք հանդիսացող 10518,2 քառ մետր մակերեսով շենք-շինությունները եւ 8,9 հա հողամասը անհատույց նվիրվել է Հայ առաքելական եկեղեցուն:

Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանին հարցրինք, թե ինչպես լուծվեց իրենց գյուղի տարածքում գտնվող, Իջեւանի տարածաշրջանում տեղակայված զորամասի նախկին շենքի պատկանելիության հարցը: Նա ասաց, որ համայնքի բնակիչները ցանկանում են, որ այդ շենքը պատկանի Գետահովիտ համայնքին; Նրա խոսքերով`շենքը ներկայումս գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում,զորամասի նախկին շենքի հողատարածքի կադաստրային նշանակությունը չի փոխվել, այն չի դարձել հատուկ պահպանվող տարածք:

Ա. Ղազարյանը հայտնեց, որ պաշտպանության նախարարության կողմից շենքը Հայ առաքելական եկեղեցուն նվիրաբերելուն իրենք տեղյակ չեն եղել, Գետահովտի բնակիչների կարծիքը հաշվի չեն առել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930