Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ-ն որոշում ընդունեց Արտյոմ և Արարատ Առաքելյանների վարքագծի վերաբերյալ

Նոյեմբեր 02,2018 22:23

Նոյեմբերի 2-ին՝ ՀՖՖ շտաբ-բնակարանում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ: Օրակարգում էր հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ Արտյոմ և Արարատ Առաքելյանների վարքագծի քննարկումը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել էր միջադեպ, որի ընթացքում «Բանանց-2-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայհոյել և հարվածել էր հանդիպման մրցավարին: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` «Բանանց» ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայտարարվել էր հայկական ֆուտբոլում «անցանկալի անձ» («պերսոնա նոն գրատա»): Նույն հանդիպման ընթացքում մրցավարին հարվածել էր նաև Արտյոմ Առաքելյանի եղբայրը՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, որը հայտավորված չէր հանդիպմանը՝ որպես պաշտոնատար անձ:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն, մանրամասն քննարկեց միջադեպը և հանդիպման մրցավարի, Արտյոմ Առաքելյանի, «Փյունիկ» և «Բանանց» ակումբների ներկայացրած բացատրությունները:

ՀՖՖ Գործկոմը խստորեն դատապարտում է Առաքելյան եղբայրների պահվածքը, հորդորում ակումբներին ուժեղացնել անվտանգության միջոցառումները բոլոր հանդիպումների ընթացքում: Միաժամանակ ՀՖՖ Գործկոմը հետագայում հետամուտ է լինելու նմանատիպ գործողությունների կանխմանը, իսկ կարգազանցները կրելու են ամենախիստ պատիժները:

ffa.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930