Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյան. Յուրի Վարդանյանի հիշատակին.ilur.am

Նոյեմբեր 02,2018 22:18

ilur.am. Յուրի Վարդանյանը 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական սպորտի լեգենդներից մեկն էր, որի անունն արժանի տեղ է գրավում Հրանտ Շահինյանի, Ալբերտ Ազարյանի, Վլադիմիր Ենգիբարյանի, Տիգրան Պետրոսյանի, «Արարատ-73»-ի տղաների փառապանծ անունների կողքին: Սակայն Յուրիկի մարզական սխրանքը չէ, որ ես ուզում եմ գնահատել, այլ ներկայացնել նրա կենսագրության մի ուշագրավ դրվագ, որը մինչ այժմ անծանոթ է եղել մեր հասարակությանը: 1988թ. մարտ ամսին Մատենադարանի և Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների կողմից ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավորների շրջանում ստորագրահավաք էր կազմակերպվել` Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման հարցով արտահերթ նիստ հրավիրելու պահանջով:

Ինձ և ֆիզիկոս Արա Կոզմանյանին բաժին էր ընկել այդ գործն իրականացնել Գյումրիում, որը Գերագույն Խորհրդում ներկայացված էր 12 պատգամավորով: Երկու օրվա ընթացքում, մարտի 8-ին և 9-ին մեզ հաջողվեց ձեռք բերել 8 ստորագրություն, որոնցից մեկը պատկանում էր Յուրի Վարդանյանին: Ընդ որում, վերջինս միակն էր, որին համոզելու համար մեզանից որևէ ջանք չպահանջվեց: Ընդհակառակը` նա չափազանց ուրախացավ և շնորհակալություն հայտնեց մեզ` իրեն դիմելու համար: Հաճույքով ստորագրեց, իր կնոջ հետ հյուրասիրություն կազմակերպեց և երկար զրուցեց Ղարաբաղյան շարժման և Ղարաբաղի հարցի լուծման շուրջ: Ինձ համար Վարդանյանի մարզական նվաճումներից առավել նշանակալի է, ահա, նրա կենսագրության այս էջը: Կցում եմ նրա ստորագրած դիմումի լուսապատճենը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930