Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաներման համար պահանջվող երեք տարվա շեմը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Լուսինե Զեյնալյան

Նոյեմբեր 02,2018 20:55

«Հասարակություն, Արդարություն, Իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Զեյնալյանի դիտարկմամբ, համաներման նախագիծը շատ վաղուց է մշակվել, պարզապես այսօրվա Հայաստանում այն թրծվել է:

«Նախկին համաներումները տարածվեցին շահառուների 20 տոկոսի, այսօր տարածվում է  70 տոկոսի վրա: Համաներումը գաղտնի ակտ պետք է լիներ,այն նախագիծը,  որ հրապարակվեց համացանցում, չպետք է հասանելի լիներ, բայց առաջինը հենց կալանքի տակ գտնվողներին հասանելի եղավ: Կարծում եմ՝ այն կազմելիս փաստաբանների կարծիքները պետք է հաշվի առնեին, ինչը չարվեց, որով հետեւ  մենք՝ փաստաբաններս  ենք ուսումնասիրում, աշխատում կալանքի տակ գտնվող անձանց հետ: Բացի այդ մի խնդիր կա, որ բոլոր համաներումներում նշվում է  երեք տարվա շեմը, նախադեպ կլիներ, որ գոնե մեկ տարի ավելացնեին, որովհետեւ  կոռուպցիոն ռիսկը շատանում է, օրինակ՝  դատարանը կարող է  կաշառք վերցնելով  3 տարի ու մի քանի ամիս պատիժ սահմանել, որ համաներման տակ ընկնեն» ,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Լուսինե Զեյնալյանը:

Անդրադառնալով գործարար Սամվել Մայրապետյանի՝ կալանքի տակ գտնվելուն՝ նա ասաց, որ Հայաստանում կաշառքի վերաբերյալ կան կարծրատիպեր,  կաշառքը խիստ պատիժ են համարում, բայց կալանքը պետք է գնահատվի ծայրահեղ դեպքերում, երբ հիմնավորվի, որ կարող է  կատարվել մեկ այլ նմանատիպ արարք. «Չեմ կարծում, որ պաշտոնյան փորձի կատարել նմանատիպ այլ հանցանք, եթե արդեն ունի նմանատիպ խնդիր օրենքի հետ… այս դեպքը մարդու իրավունքների կոպիտ խախտման օրինակ է: Բոլորն էլ գիտեն, որ հին Հայաստանում բոլոր պաշտոնյաների 90 տոկոսը նույն ռեժիմով են աշխատել, վերադասն է բերել դրան, հիմա փորձում են կոռուպցիայի դեմ պայքարել, բայց զիջումներ էլ պետք է լինեն» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930