ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՍՈՒՐԲ ԱԹՈՌՈՒՄ, ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՄԱԼԹԱՅԻ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒԽՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Միքայել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ հետ կանչել Սուրբ Աթոռում, Պորտուգալիայի Հանրապետությունում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ
2018թ. Նոյեմբերի 1
Երևան
ՆՀ-474-Ա