Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հարությունյանը ամենագերազանցիկ աշակերտ երեւալու հակում ունեցող անձնավորություն է. Սաքունց

Նոյեմբեր 02,2018 18:45

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկմամբ,  2007-2011 թվականներին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը զբաղեցնող Վահագն Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների հետ և ոստիկանության ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը կազմակերպելը,  կատարել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրահանգը:

«Քոչարյանի ղեկավարած տարիները բոլորը գնահատում են միակենտրոն ղեկավարում: Ով կարող էր համարձակվել որեւէ որոշում կամ գործողություն կատարել առանց Ռոբերտ Քոչարյանի հրահանգի,  ով կարող էր սեփական նախաձեռնությամբ նման բան անել, ով է այդ արջի ծառայություն մատուցողը:  Վահագն Հարությունյանը պարզապես որպես ամենագերազանցիկ աշակերտ կամ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալու հակում ունեցող անձնավորություն է, որն անվերապահորեն կատարել է  բոլոր հրահանգները, թե չէ ինքը հո անգրագետ չէ, չի՞ հասկանում, որ կեղծել է ու դա միայն հրահանգով կարող էր անել»,- ասաց Արթուր Սաքունցը:

Ըստ նրա՝ հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ Մարտի 1-ի գործով կեղծված է ամբողջ քրեական գործի տրամաբանությունը. «Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքի համար ապացույցներից մեկը կարող է լինել: Քոչարյանի նախագահության ժամանակ բոլոր փաստերը՝ թե 2003, թե 2004, թե 2005 թվականների խայտառակ սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծմամբ, թե 2008-ի մարտի մեկով, թե կոռուպցիոն բազմաթիվ հանցագործություններով բոլոր փաստերը հանդիսանում են Քոչարյանի՝ որպես միակ տղամարդու հավակնություն ունեցող անձի դեմ մեղադրանքի ապացույց»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930