Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի աշխատակիցները կասեցրել են շինարարությունը Աբովյան 5-ում

Նոյեմբեր 02,2018 18:31

Աբովյան 5/1, 5/2 և 5/5 հասցեներում իրականացվող առերևույթ ապօրինի շինարարությունը կասեցվել է՝ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրման նպատակով:

Երևանում շինարարության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է նախագիծը միջանկյալ համաձայնեցնել  ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ:

Տվյալ կառույցների եզրակացություններն ստանալուց հետո միայն շինարարություն իրականացնող ընկերությունը դիմում է Երևանի քաղաքապետարան՝ ստանալու շինթույլտվություն:

Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ապօրինի կառուցապատման ցանկացած դեպք կասեցվելու է, որից հետո կիրառվելու է օրենսդրությամբ սահմանված վարչարարություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հ. Գ. Լրատվամիջոցները նշում են, որ կառուցվող շինությունը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունն է իրականացնում: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, պարզաբանելով ապօրինի շինության կասեցման մասին լուրերը, Tert.am-ի հետ զրույցում ասել է, որ  «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը որևէ ապօրինի շինարարություն չի իրականացնում:

«Որևէ ապօրինի կամ հակաօրինական գործողություն ընկերության կողմից չի իրականացվում, որովհետև հունիսի 25-ին «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ընկերությունը Երևանի քաղաքապետարան է դիմել շինարարական աշխատանքների թույլտվության վերաբերյալ գրությամբ, իսկ քաղաքապետարանն առ այսօր չի պատասխանել գրությանը, իսկ եթե 30 օր գրությանը պատասխան չի տրվում, ապա կառուցապատողն իրավունք ունի գործունեություն իրականացնել»,-ասաց Իվետա Տոնոյանը:Նա նշեց, որ հենց այդ սահմանման հիման վրա ընկերությունը շինարարություն է իրականացնում, որն ապօրինի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930