ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ձեռնպահ է մնում հրապարակել Յուրի Խաչատուրովին փոխարինողների ցանկը: Իսկ որ Հայաստանում նման մարդիկ կան` հավաստիացնում է: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, ո՞վ կփոխարինի Խաչատուրովին հարցին ի պատասխան նախարարն ասաց`առաջիկայում կլինի ՀԱՊԿ խորհրդի նախարարական նիստ, որտեղ կքննարկվի ՀԱՊԿ հաջորդ քարտուղարի հարցը:
Հիշեցնենք, Յուրի Խաչատուրովն այսօր ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Լրագրողները հետաքրքրվեցին`Հայաստանին հաջողվե՞ց պահպանել նախագահության իրավունքն այդ կառույցում, նախարարը հստակ չպատասխանեց, ասաց, որ քննարկումները շարունակվում են. «Վստահ կարող ենք այդ գործառույթն իրականացնել, եթե որոշենք առաջադրել, ապա մենք բավարար ռեսուրս ունենք»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Aravot.am-ը նախարար Զոհրաբ Մնացականյանից հետաքրքրվեց`հայ-ամերիկյան հարաբերությունները կխանգարե՞ն հայ-իրանական հարաբերություններին, քանի որ ԱՄՆ-ը ուժեղացնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցները: «Մենք երբեք չենք կառուցել հարաբերություններ մեկ գործընկերոջ հետ`մյուսի հաշվին: Մենք շարունակելու ենք շատ հստակ պնդել դա»,- պատասխանեց նախարարը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ