Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Մանուկյան. «Ռոլան» փառատոնը նվիրվում է Շառլ Ազնավուրին

Նոյեմբեր 02,2018 17:05

Նոյեմբերի 6-10-ը Երեւանում եւ Արցախում, 5-11-ը Հայաստանի մարզերում` Շիրակ, Լոռի Գեղարքունիք, Արմավիր եւ Կոտայք, կկայանա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 14-րդ փառատոնը, որ կազմակերպում է «Ռոլան Բիկով» հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը, փառատոնն այս տարի նվիրվում է Շառլ Ազնավուրին: Տիկին Մանուկյանը շեշտեց, որ ցուցադրությունները կրկին կազմակերպվելու են բարեգործական սկզբունքով` ընդգրկելով ավելի քան 25 000 հանդիսատես Երեւանից, Արցախից եւ ՀՀ մարզերից:

Քանի որ այս տարի Հայաստանում կայացավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը, եւ այդ համատեքստում բազմաթիվ միջոցառումներ իրականացան, «Ռոլան Բիկով» հիմնադրամն ու փառատոնը եւս որոշել են յուրատեսակ ներդրում ունենալ եւ մասնակիցը լինել ֆրանկոֆոնիական շարժմանը:

Նունե Մանուկյանն ասաց, որ փառատոնի շրջանակում կկազմակերպվեն ֆրանկոֆոն երկրների մանկապատանեկան լավագույն ֆիլմերի ցուցադրություններ: Փառատոնային հիմնական անվանակարգերի ծրագրում ստեղծվել է նոր` «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը, որը հավակնում է դառնալ ավանդական: Հիմնադրամի տնօրենից նաեւ տեղեկացանք, որ «Ապրել միասին. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը` որպես հարթակ խթանելու ֆրանկոֆոն երկրների տարածումը մշակութային երկխոսության միջոցով» հատուկ ծրագիրը կիրականացվի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930