Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հենրիխ Մայորովը՝ բալետի պարողներին բանակ զորակոչելու մասին. «Այդպես չի կարելի»

Նոյեմբեր 02,2018 16:11

Լեգենդար բալետմայստեր Հենրիխ Մայորովն ասում է, որ չի սիրում ուրիշի դաշտում իր կանոններով խաղալ, բայց նաեւ չի կարող չբարձրացնել Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի՝ բանակ զորակոչվող պարողների խնդիրը:

Նա նշում է, որ պարարվեստը ներառում է մի շարք դիսցիպլիններ, աճեցնում է բալետի պարողներին, հետեւաբար նրանց չի կարելի անգամ մեկ օրով կտրել դասական ուսուցումից: «Երբ բալետի պարողը բանակ է զորակոչվում, նա կորցնում է իր որակների կեսը: Սա մշակույթի նախարարության խնդիրը չէ, այլ ողջ պետության…Ընդ որում, խոսքը վերաբերում է մեկ տասնյակ տղաների… Ստացվում է՝ դուք գումար եք ծախսում, սովորեցնում եք բալետի պարողներին, նրանք հեռանում են Արեւմուտք, որտեղ նրանց վրա ոչ մի ջանք չեն թափել, սակայն ստանում են պատրաստի արդյունք: Այսպես չի կարելի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մայորովը:

Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն էլ հավելեց, որ թատրոնը պայքարում է իր պարողների` Ռազմիկ Մարուքյանի ու մյուս տղաների համար, փորձում է այնպես անել, որ գոնե կարողանան մասնակցել փորձերին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930