Լրահոս
Օրվա լրահոսը

Վա՜յ թե… /հատվածներ վեպից/

Նոյեմբեր 02,2018 16:09

«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդ֊հան֊֊րա֊պես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կող֊քիններին, միջավայրն ու շրջապատը»:

Հեղինակ

«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:

Հաուպտման

«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:

Սեն Սիմոն

«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինա֊կից»:

Հյուգո

 

Ու տղան մտածեց որ գնում են… բոլո՜ր ժամանակների համար թափառող գնչուների նման կանչող-բաց ճանապարհներն ու ազատ քամիները սիրող խոպանչիները, որ բոլո՜ր ժամանակների համար հաստատուն թիվ են, ու ազգի նշանակարի վրա երբեք դեր չեն ունե֊ցել: Երբեք դեր չեն ունեցել: Եւ, արդյո՞ք, սրա համար չէ, որ միամիտ ձեւանալով, միայն սրանց են մատնացույց անում անընդհատ, միայն սրանց են մատնացույց անում անընդմեջ. «…խոպանչիներն են գնում… բոլոր ժամանակների…»:

Ու տղան մտածեց, որ գնում են… նույն հոգնած դեմքերից: Ճա֊հիճ դառած ու ճահիճ կապած նույն հոգնած ու կրկնվող դեմքերից. դիմադիր կլինի՞, թե՝ ընդդիմադիր: Որ անընդհատ՝ էկրանին են… թերթերում են… զուգարանում են: Որ խոսում են, անընդհատ խոսում են: Որ գիշերներն էլ՝ ցավագար վրա գալիս՝ «պայծառ երազներն» են ի դերեւ անում: Պայծառ երազներն են ի դերեւ անում: Ու տղան տեսա՜վ, հեռակա կարգով տեսա՜վ, եւ մտածեց, որ… Քսա՜ն տարի… Քսա՜ն տարի, գրողը տանի: Գրողը տանի. պատմության մեջ մեխված-մնացած մեր եւ ուրիշների մի շա՜րք-լա՜վ բանաստեղծների մի ամ֊բո՜ղջ-ավարտուն կյանք: Մի ամբո՜ղջ-ավարտուն կյանք: Ուրիշի մի ամբո՜ղջ-ավարտուն կյանք: Որ Պատմություն է քանդակել ու Պատմու֊թյուն է կերտել ու Պատմության մեջ է մնացել: Որ ապացուցել ու ապացուցել են՝ քսան տարում ամեն-ինչ կարելի է անել: Ամեն ինչ: Եթե հինգ տարում կարելի է կռիվ հաղթել ու մի ամբո՜ղջ-Նոր Պատմություն գրել արդեն ամբողջ աշխարհի, Ամբո՛ղջ Աշխարհի համար, ապա կորսված այս քսան տարիների համար՝ ինչե՛ր, ինչե՜ր կարելի էր անել խաղաղ գլխով-խաղաղ պայմաններում սրտացավ լինելու դեպքում: Ինչե՜ր կարելի էր անել խաղաղ գլխով-խաղաղ պայմաններում սրտա֊ցավ լինելու դեպքում:

Եւ տղան մտածեց, որ փափախչին… գործի բերումով չէ, որ այդ֊պիսին է… Ո՜չ: Այլ… զուտ տեսակի հարց է: Տեսակի հարց է: Եւ փափախչին մարդկային այն տեսակից է, որ՝ որտեղ էլ աշխատի, որ դիրքում էլ լինի, ինչ կրթություն էլ ունենա կամ ստացած լինի՝ բարձ֊րագո՞ւյն, թե՝ թերի միջնակարգ. միշտ… «Քեզնմանների»… կամ՝ «Ռաֆլեզիաների փնջի»… տեսակի մեջ է լինելու: Այսինքն, մարդկա֊յին այն տեսակից է, կամ ձկների այն տեսակից է, որ միշտ հոսանքի ուղղությամբ են լողում: Միշտ հոսանքի ուղղությամբ են լողալու: Մինչդեռ, սատկած ձկներն են միայն հոսանքի ուղղությամբ «լողում»: Այսինքն, փափախչին այն տեսակից է, որ ամեն-ինչ գիտի, ամեն-ինչ հասկանում է, բայց սրտացավ չէ, եւ թքած ունի. թե՛ բարեկամի, թե՛ ընկերոջ, թե՛ երկրի-Հայրենիքի, թե՛ թշնամու վրա՝ եթե «մեջտեղ ինքն անվնաս չէ եւ օգուտ չունի ու օգուտ չկա»: Եւ տղան արձակի իր բառապաշարում ունի այդ անվանումները, ու մտածեց, որ երկրին ինչ դժբախտություն գալիս է՝ հենց դրանցից է, դրանցից է երկրի դժբախ֊տու֊թյունը՝ «Քեզնմաններից» ու «Ռաֆլեզիաների փնջից»: «Քեզնման֊նե֊րից» ու «Ռաֆլեզիաների փնջից» է երկրի դժբախտու֊թյունը:

Ու տղան հեռակա կարգով տեսավ իր հետ կատարվածն ու եղելիքը, եւ ինքն-իրեն մտածեց, որ հերիք է, լավ, էլ չի դիմանա, այլ֊եւս՝ էլ չի դիմանա՝ հերիք է: Հերիք է: Այլապես, հոգեբանական գրոհով պայմանավորված՝ Հիպնոսի տակ կընկնի ու Հիպնոսի տակ կգցեն նո֊րից. «Էխո»՝ մասնագետները գիտեն՝ դա ինչ է. փոքր հաճախակա֊նու֊թյամբ գործող ձայնային ալիքներ են, որ ուղղորդվում է մարդու… գլխուղեղին՝ «Հարավային Ամերիկայից կլինի, թե տնից մի քանի մետր էն կողմ կանգնած «համապատասխան» մեքենայից», որ Հիպնոսի տակ է պահում մարդուն, եւ դրդում… իր եւ շրջապատի համար… ան֊կան֊֊֊խա֊տեսելի վարք ու բարքի, ընդհուպ մինչեւ… ինքնասպա֊նու֊թյան. քչերն են դիմանում հոգեբանական-այդ-գեստապոյական հնարք֊֊֊նե֊րին: Նամանավանդ, զուգահեռ, գիշեր-ցերեկ արվող-ուղ֊ղոր֊դ֊֊֊վող, մարդու ինքնասիրությունն ու արժանապատվությունը վի֊րա֊վորող-ամենահետին հիշոցներ-հայհոյանքներով. մարդը, եթե մի քիչ կամային-պինդ չեղավ, ուղղակի՝ կաթված է ստանում, պատուհա֊նից իրեն դուրս է նետում, ինքնասպան է լինում, գժվում է… Եթե՝ չէ՛՞, ապա՝ Հիպնոսի տակ-անկանխատեսելի վարքն ու բարքը՝ վարկաբե֊կում է շրջապատում… Ընկճվում-մեկուսանում է. Կերա՛ն… Ու տղան հեռակա կարգով տեսավ իր հետ կատարվածն ու եղելիքը, եւ ինքն-իրեն մտածեց, որ հերիք է, լավ, էլ չի դիմանա, այլեւս՝ էլ չի դիմանա՝ հերիք է: Հերիք է: Այլապես, հոգեբանական գրոհով պայմանավորված՝ Հիպ֊նո֊սի տակ կընկնի ու Հիպնոսի տակ կգցեն նորից. Ու ա՛հ կտան նորից. «… դո՛ւ ո՞նց ես թերթում բանակին շնորհավորում, իսկ ղեկավա֊րությանը չե՛ս շնորհավորում… էնքան փո՛ղ ունեմ՝ երեք հատ բանակ կառնեմ». միայն թե տղան, Հիպնոսի տակ, առանց զանգի, ուղղակի բջջայինից «լսվող ձայնից» չկարողա֊ցավ կռահել. իրեն բանակից տարբերող, մեծ ու փոքրին բանակից տարբերող, սրանից-նրանից կլպած-«իր ունեցած երկու կոպեկ «փողո՛վ»» պարծեցող, նորմալ մարդուն երկրից փախցնող, ծնողին՝ ծառայող զավակ-զինվորին բանա֊կի հետ «առնող» հղփացածն ի՞նչ էր ասում՝ «… ղեկավարու֊թյանը՞», թե՞՝ «… ղեկավարությանդ»: Ու տղան չհասկա֊ցավ, Հիպնոսի տակ էր, «էդպիսի երեք բանակ առնող» հղփացածն ասաց՝ «բանակին շնորհավորում ես, ղեկավարությա՞նը չե՛ս շնորհա֊վո֊րում», թե՞՝ «բանա֊կին շնորհավորում ես, ղեկավարու֊թյա՞նդ չե՛ս շնորհավորում». ինչ-որ նեղմիտ՝ թաքո՜ւն-թաքնվա՛ծ, մարդկանց, շրջա֊֊պա֊տի կող֊մից անտեսանելի, խո՜ւլ-լո՛ւռ-գժվեցնող-մարդուն սպանող-գեստապոյա֊կան հնարքներով՝ իրենից մո՞ւռ է հանում՝ իրեն «չհավանած»՝ տողի-բառի համար. էդքան տակա՞նք է: Նեղմիտ, թա֊քուն-թաքնված հնարք֊նե֊րով իրենից կտրո՛ւկ տարբերվող Նորմալ Մարդուն գժվեցնող՝ ստոր-տակա՞նք է՝ ո՞վ է, ի՞նչ է… Ու տղան մտածեց… Ուզում եք գրչի՞ս ար֊ժան լինեք՝ գրչիս արժա՛ն եղեք: Ու տղան մտա֊ծեց… հեռակա կարգով տեսավ իր հետ կատարվածն ու եղելիքը, եւ մտածեց, որ ամեն դեպքում… մտոք… եւ՝ ուղիղ՝ Ծեր Ագռավները պատասխանատո՛ւ են իր հետ կատարվածի համար: Պատասխանատո՛ւ են իր հետ կատարվածի համար՝ իրար բերանի մեջ թքա՛ծ են… եւ… Ծեր Ագռավները, գիշեր-ցերեկ՝ գիշերանոթի վրա նստոտած՝ միայն ադ գործի՛ վրա են, միայն ադ գործի՛ վրա են՝ հայի մեջ՝ ամեն հայ֊կա֊կանը խեղդել, ամեն հայկականը՛ խեղդել. արի, խիզախ, շիտակ, դիմահար տղերքին կոտրել ու թողնել միայն իրենց պատրաստի կեր-հավի ճտերին: Հավի ճտերին թողնել ասպարեզում, եւ արդեն թուլա֊ցած-սմքած թեւերի տակն առնել՝ «…իմ տղերքը պատի ծակից չեն ելել»… եւ սրանց. «…տղերքի» տակ… պետք է գրել՝ «…տղե՛րք», որ կողքից նայողը հասկանա, որ… տղե՛րք են, եւ սրանք նաեւ լա՜վ կամակա֊տար֊ներ են անիմաստ-անգլուխ՝ մոր ծիծն էլ տակից կկտրեն ու մորն էլ կծախեն: Ու տղան ինքն-իրեն մտածեց, որ հերիք է, լավ, էլ չի դիմանա, ու գլուխ չունի, եւ հավես չունի՝ նորից Հիպնոսի տակ ընկնել, ու թարս ճակատագիր էր, եւ քանի՜-քանի՛ պայծառ տղաների տեսավ ու պայծառ տղաների հետ ընկերություն արեց ու քանի՜-քանի պայծառ տղաների ու մարդկանց կողմից գնահատվեց, եւ միայն ինքը… խորքով տեսավ Ծեր Ագռավի Փուչ Լինելը: Ինք՛ տեսավ: Բայց… ի՞նչ անես՝ ճակատագիր է, ու եկավ ու Ծեր Ագռա֊վին դեմ առավ, ու Ծեր Ագռավն այս էլ քանի՜ տարի՝ գիշերանոթի վրա Անբան Հուռիի նման նստած, ասես, Ծանր Քար էր տղայի բախտին նստած, եւ թուլացած մագիլները խրած տակը դրված գիշերանոթի եղած-չեղածի մեջ, ուրիշի ճակատագրերը կիսատ թողնելով եւ ուրիշի բախտերին ծանր քարեր դնելով ու նետելով, միայն մի բան է լավ կատարում, մի՜ բան է լավ կատարում՝ պահել իրեն եւ փաստացի-թաքուն իրեն պատ֊կանող… էս ամեն-ինչը: Պահել իրեն եւ իրեն պատկանող էս ամեն-ինչը… Նաեւ՝ ամեն կենդանին՝ սպանել ամեն գնով: Ամեն կենդանին՝ սպանե՛լ ամեն գնով:

…Ու տղան խոսքի մեջ, գիտակցաբար-անտարբեր, ալարկոտ-հորանջելով, դիմահար-բարձրաձայն ասաց, ասաց՝ քեզնմանները… Եւ փափախչին՝ պրկվեց, լարվեց, ու տղայի «միտքը բռնել» չկարողա֊նալու համար հերսոտ-նյարդային ասաց՝ ի՞նչ, ու տղան նույն-փա֊փախ֊չու վարվելակերպով անտարբերություն խաղալով ասաց՝ արձա֊կի-իմ բառապաշարում մարդկանց-քո տեսակը դասակարգելու հա֊մար մի քանի նորարարություն եմ արել՝ «Քեզնմաններն» ու «Ռաֆլե֊զիաների փունջը»… Եւ փափախչին «քեզնմանը» լսելով անհանգիստ շարժում արեց տեղում, ու տղան՝ հանգիստ, հանդարտ ասաց՝ սա քեզնմանների համար վիրավորական չէ, ուղղակի, մարդկանց կարելի է մի քանի տեսակի բաժանել, եւ ես իմ արձակում դա արել եմ, ու փափախչուն չգրգռելու համար սկսեց հանգիստ, հանդարտ բացա֊տրել ու հանգիստ ասաց, ասաց՝ գիտե՞ս, արձակի իմ բառապաշա֊րում՝ «Քեզնման»… այսինքն՝ «վզից թեթեւ բռնած-խաչուխութերը թեթեւ շրջանցած-«վերեւ» դրված» է նշանակում: Եւ քեզնմանները… ու հանդարտ, աչքի տակով փափախչուն նայելով, անցնելու նման, հպանցիկ ասաց՝ մի նեղացիր, սա քեզ չի էլ վերաբերվում… ու շարունակեց ու ասաց՝ միշտ միջին օղա֊կում են, միջին օղակում. «փակվող շղթայի» այն մասը, որ վերեւիններին «քֆրտելով», սակայն վերեւինների «մաստը բռնած», կենտրոնում իրենք-իրենց Շահին հետամուտ՝ «խոդեր-խաղերի մեջ են». «…ով չի ուզում մեր լավը՝ նրա… ան֊տառը»: Ու շարունակեց ու հանդարտ ասաց՝ արձակի իմ բառապաշարում, սրանց մի անուն էլ եմ տվել. «Ռաֆլե֊զիաների փունջ»: Ու չնեղացնելու համար, մտերմիկ, հարա֊զատի տոնով ասաց՝ լավ մարդ ես երեւում՝ տեսնում եմ, բայց քանի որ կրթական զարգաց֊վա֊ծությամբ, ինտելեկտուալ առումով՝ միջին կարողություններից ցածր անձնավորություն ես, եւ ամբողջ օրը՝ գրքից, թերթից փախած, «կլիենտ բռնելու» վրա ես, էլ նեղություն մի քաշիր ստեղ-ընդեղ ընկ֊նելու-հասկանալու համար՝ ես կբացատրե՞մ՝ դու կհասկանաս՝ լա՞վ, ու մեղմ շարունակեց ու ասաց. «Ռաֆլե֊զիան»… խո՜ւլ անտառ֊նե֊րի, ես կասեի՝ ծմակների՝ վա՜ռ-գեղեցիկ-կարմրավուն, շա՜տ գեղեցիկ ծաղիկ է: Բայց դժբախտաբար… գարշա֊հոտ է: Ծաղկում է չորս-հինգ տա֊րին՝ մեկ անգամ, նույնիսկ՝ ոչնչից: Ու շարունակեց նույն մեղմ տոնով-աչքի պոչով փափախչուն նայելով ու ասաց՝ եւ ասեմ, որ իմ հաստատ-համոզմամբ՝ Երկրին ինչ դժբախտո֊ւթյուն «գա֊֊լիս է», սրանցից է՝ «Ռաֆլեզիաների փնջից»: Ես կասեի՝ եսակենտրոն-այս-ինքնա֊սի֊րահարվածներից, որ՝ ընդհանուր-հասա֊րա֊կա֊կան, պետական գործը թո֊ղած, կարողանում են երեւակա֊յա֊կան-«իրենց նվիրված» խաղերի արանքում, նաեւ իրենց կիսագրագե֊տու֊թյունը «լավ-ճարտար» լեզվով փակել, բութ-համառի վախ֊վո֊րած խլություն խաղալ, սրա-նրա վրա «տանել-բերել», «կիսատությունը» ծածկող «մուտիլովկաներ», կյանքից դժգոհ-չար բեռնակրի անիմաստ խաղ ու «խոդեր» անել, «ներքեւը-վերեւը» իրար խառնել… եւ այլն: Ու հասկանալի է, որ «սրանցից», ինչպես բոլոր երկրները՝ մեր երկիրն էլ կունենա: Այսինքն, բոլոր երկրների նման, մեր երկրի, նույնպես, բոլոր՝ կոլեկտիվները, հիմնարկները, կառույցները «ունեն», ես կասեի՝ «պա֊հում են» այդպիսի «կոնտիգենտ»: Եւ կախված այդ՝ կոլեկտիվնե֊րի, հիմնարկ֊ների, կառույցների «չափսերից», այդ «վերեւն» ու «ներքեւն» էլ, եւ  «կոն֊տի֊գենտն» էլ՝ տարբեր «չափսեր» ու «դիրքեր» են ունե֊նում. օրինակ, մի տեղ՝ կարող է սովորական ժուլիկ-բոսյակ լինել, մի այլ տեղ՝ բաժնի վարիչ կամ բաժնի պետ, կամ՝ վարչության պետ… փոխ֊տնօրեն, տնօրեն, նախա֊րար… եւ այլն: Հասկացա՞ր:

/շարունակելի/

Սարմեն Ղահրամանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930