Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման շուրջ լուրջ պայմանավորվածություն հազիվ թե ձեռք բերվի, քանի դեռ Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն չէ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Պայմանավորվածությունը, որ ձեռք էր բերվել (Դուշանբեում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև-խմբ.) ենթադրում էր, որ շփումները պետք է շարունակել, որ արտգործնախարարները կհանդիպեն, և որ, իհարկե, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք այդպիսի պայմանավորվածությունը ողջունում ենք»,- ասել է Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Հասկանում ենք, որ քանի դեռ ներքաղաքական գործընթացները՝ բավականին բուռն, որքանով մենք նկատում ենք, ավարտված չեն, հազիվ թե հնարավոր լինի լրջորեն դիտարկել այս իրավիճակից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի լիարժեք կարգավորումն ապահովելու կոնկրետ տարբերակներ»,- ասել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ