Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրապետյան Սամվելի հետ ոչ տալիք ունեմ, ոչ առնելիք. Սիլվա Համբարձումյան

Նոյեմբեր 02,2018 15:24

«Մայրապետյանն էլ, ես էլ նույն մեղադրանքով ենք գնացել, բայց ես խոսել եմ, նա չի խոսել», -«Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գործարար Սիլվա Համբարձումյանը:

Նա նշեց՝ թող Մայրապետյանն էլ խոսեր, դառնար որպես վկա:

Սիլվա Համբարձումյանը պատմեց՝ նույն հիմքով երկուսին էլ կանչել են. «2008-ի փետրվարի 26-ից մինչև մարտ 31-ը ունեմ կանխիկացում՝ 14 միլիոն դոլար, ութ հարյուր միլիոն դրամ և փոխանցում: Երբ մարտի 1-ի գործով սկսել են հետաքրքրվել՝ ովքեր են կանխիկացրել, ես դրա համար եմ կանչվել: Ինձ կանչել, հարցրել են, ես ասացի՝ վեց միլիոնը Արամ Հարությունյանի համար եմ արել: Հարցին՝ մնացա՞ծն ինչ եք արել. Մայրապետյան Սամվելին ինչո՞ւ եք երկու միլիոն դոլար փոխանցել, այդ ժամանակ ես 12.00-ից մինչև 18.00 մտածեցի՝ հայտարարություն տա՞մ, թե՞ ոչ: Եթե չտայի, ես էլ հիմա ուրիշ տեղ կլինեի: Մտածեցի՝ ինչո՞ւ չասել. հայտարարություն տվեցի, որ, այո, 2008-ին խոշոր գործարքներ եմ արել արաբների հետ և ինձ չխանգարելու համար ես վճարել եմ ՀՀ նախագահին՝ Քոչարյանին, ՀՀ վարչապետին՝ Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին: Իսկ Մայրապետյան Սամվելի հետ ոչ տալիք ունեմ, ոչ առնելիք: Ես Մայրապետյանի հետ խնդիր չունեմ. առերեսվել ենք, ասել ենք՝ ճանաչում ենք իրար, նորմալ հարաբերությունների մեջ ենք: Ինքը ոչինչ չհայտարարեց, թե ինչի համար է գումար փոխանցվել, ասաց փոխանցում եղել է, բայց չեմ հիշում՝ ինչի համար է այդ գումարը փոխանցվել:

Ցանկացած խոշոր գործարք անելիս և՛ վարչապետին, և՛ ՀՀ նախագահին պետք էր գումար փոխանցել»:

Aravot.am-ի հարցին հիմա՞ էլ է այդպես, Սիլվա Համբարձումյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ Փաշինյանի օրոք նման բան լինի»:

Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ Մայրապետյանը չի խոսել, Սիլվա Համբարձումյանն արձագանքեց. «Սամվել Մայրապետյանն ո՞ւմ միջոցով է հարստացել, ո՞նց կխոսի: Խոսելուց հետո նա այլ կարգավիճակ կստանար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930