Գործարար Սիլվա Համբարձումյանը նոր բացահայտումներ է անում: «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա որոշ մանրամասներ ներկայացրեց Մեղրիում Լիճքվազ-թեյի ոսկու հանքի վերաբերյալ. «Այն դատական գործընթացում դրվեց աճուրդի և վաճառվեց մանկապիղծ Սերոբին: Տասը միլիոն կաշառք էին վերցրել ռուսներից, իսկ հանքը վաճառել էին 164 միլիոն դրամով: Հիմա այդ գործն էլ ենք անում, որ գործը վերաբացվի»:
Հիշելով կատարվածը՝ Սիլվա Համբարձումյանն ասաց. «Քանի որ առաջին անգամ մենք հաղթել ենք բոլոր դատական ատյաններով, Վճռաբեկով, Բաղրամյան 26-ից կանչել էին Վճռաբեկ դատարանի նախագահին, ասել՝ շուտ նույն հիմքերով զրկում եք»:
Լրագրողների հարցին՝ այս գործո՞ւմ էլ կան հայտնի անուններ, Սիլվա Համբարձումյանն ասաց. «Տիգրան Սարգսյան, Սերժ Սարգսյան, բոլոր հանքերն առանց իրենց չեն եղել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նա նշեց՝ հեղափոխությունից հետո դեռ գործարք չի արել, բայց որ մենաշնորհ չունենք, ժողովրդի դեմքին ժպիտ կա, արդեն ուրախ է: Գործարարն ասաց՝ մի քանի օրից երկու մեքենա սոլյարկա է ներկրելու՝ տեսնի ինչ է կատարվում:
Գործարարն ասաց, որ Ավանում՝ Աճառյան փողոցում, կառուցել է հզոր հացի գործարան, ամեն ինչ պատրաստ է, մնում է «կնոպկան սեղմեն», բայց սպասում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թեև մինչև հեղափոխությունը որոշել էր այն տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետություն: Սիլվա Համբարձումյանը Մեղրիում հանք ունի, գործարան է 2011-2012-ին գնել, կրկին սպասում է ընտրություններին, որ որոշի՝ այն բերի՞ ՀՀ, թե՞ ոչ:
Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց գոհ է, ըստ նրա՝ ճիշտ ժամանակին, ճիշտ մարդու են մարզպետ նշանակել:
Մանրամասները՝ տեսանյութում
Ըստ նրա՝ նախկինում Սյունիքում ով ինչ ուզել արել է. Սուրիկ Խաչատրյանը մարդ է սպանել, չի նստել:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ