Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին Վաչե Մարգարյանի պատասխանները սպառիչ էին». Գեւորգ Կոստանյան

Նոյեմբեր 02,2018 14:34

«Մենք այս պահին դատավոր Վաչե Մարգարյանին առնչվող հարցերի սպառիչ պատասխաններ ստացանք, բայց դա չի նշանակում, որ ավարտվեց  դատավորի հետ կապված գործընթացը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, հանձնաժողովն այսօր հերթական նիստն էր գումարել ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսման գործով: Այսօր «քննվում» էր ձայնագրությունում հիշատակվող Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի առաջին ատյանի դատավոր Վաչե Մարգարյանը, որն, ինչպես հիշատակվում է ձայնագրության մեջ, ԱԱԾ տնօրենին է զանգահարել` քննարկելու Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հետ կապված հարցեր:

«Դուք նկատի ունեցեք, որ հրավիրված անձի բացատրությունները ինքնին դեռեւս սպառիչ չեն: Քննության այլ փուլում նաեւ այլ անձանց բացատրությունների հիման վրա հնարավոր է անհրաժեշտություն առաջանա, որ այդ նույն անձին հրավիրես մի քանի անգամ։ Պատասխանները այս պահին բավարար էին»,- ասաց Գեւորգ Կոստանյանը:

Այլ մանրամասները` շուտով տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930