Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Հարությունյանը կկալանավորվի. նա այս պահին Մոսկվայում է

Նոյեմբեր 02,2018 14:05

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Մարտի 1-ի» գործով քննչական նախկին խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու մասին քննչական մարմնի միջնորդությունը:

Aravot.am-ին հետ զրույցում Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը դժգոհություն հայտնեց՝ դեռ որոշումը չեն ստացել. «Ըստ դատարանի որոշման՝ Վահագն Հարությունյանը պետք է կալանավորվի, սակայն որոշումը դեռ չենք ստացել, ու ոչ ոք դեռևս ՀՀ-ում չի տիրապետում այդ որոշմանը: Մինչդեռ ըստ օրենքի՝ արդեն հրապարակումից անմիջապես հետո պիտի տրամադրվի որոշումը»:

Միհրան Պողոսյանը տեղեկացրեց՝ պարտադիր բողոքարկելու են որոշումը Վերաքննիչ դատարան: Նա տեղեկացրեց, որ Վահագն Հարությունյանը բուժման նպատակով այս պահին գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքում:

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ. Հ.-ն, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում կազմակերպել է քննչական խմբի կազմում ընդգրկված առանձին քննիչների և ոստիկանության ծառայողների հետ, այդ թվում՝ փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ միասնական դիտավորությամբ ապացույցներ կեղծելը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930