«Անհատական մոտեցում է ցուցաբերվելու: Օգտագործվելու են եւ պայմանական վաղաժամկետ արձակման ինստիտուտը, եւ ներման ինստիտուտը: Յուրաքանչյուր գործ անհատականացվելու է»,-«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ցմահ ազատազրկվածների գործերին, ասաց ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Հիշեցնենք, որ համաներումը նրանց վրա չի տարածվում:
Արտակ Զեյնալյանը վստահեցրեց՝ ցմահ ազատազրկվածներին չհամաներելու փաստը նրանց նկատմամբ արդեն իսկ կայացված դատավճիռների իրավական գնահատականը չէ. «Չի բացառվում, որ նրանց գործերը կարող են վերանայվել այն ընթացակարգերի շրջանակում, որը նախաձեռնելու բացառիկ հնարավորությունն ունեն նրանք կամ նրանց իրավապաշտպաններն ու իրավահաջորդները»:
https://www.youtube.com/watch?v=hK98NHl3m5k
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ