Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային մարմինները փոքր եւ միջին բիզնեսին չեն նեղելու. Դավիթ Անանյան

Նոյեմբեր 02,2018 13:35

«Դուք գնահատեք`գոհ է, թե`ոչ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հարցին հարցով պատասխանեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Լրագրողի հարցը վերաբերում էր ՊԵԿ նախագահի աշխատանքից վարչապետի գոհ լինել-չլինելուն: «Եթե դուք երեկ ամբիոնից վարչապետի ելույթը լսել եք, ինքը շատ հստակ շեշտադրումներ արեց եւ նշեց, որ հոկտեմբերին մենք ունեցել ենք հարկային պատմության մեջ աննախադեպ մուտքերի ծավալ: Եվ այդտեղ ինքը դա գնահատեց որպես հարկ վճարողների եւ հարկային մարմնի արդյունավետ աշխատանքի արդյունք: Մի կողմից, այո, կա իրավագիտակցության բարձրացում, մյուս կողմից էլ հարկային վարչարարության բավարար ջանքերի գործադրում: Եթե Ազգային ժողովի ամբիոնից վարչապետն այդպիսի թեմա է հնչեցնում, ի՞նչ եք կարծում՝ դա գոհունակությա՞ն խոսք էր, թե՞ փնովման»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Aravot.am-ի դիտարկմանը, որ վերջին շրջանում իր կադրային քաղաքականությունը շատ քննադատվեց, մասնավորաբար այն, որ համակարգ վերադարձվեցին մարդիկ, որոնք ժամանակին հեռացվել էին համակարգից`կոռուպցիոն գործունեություն համար, ՊԵԿ նախագահը հակադարձեց, «Եկեք ավելի պրագմատիկ եւ պրակտիկ լինենք եւ եթե կան կոնկրետ մարդկանց մասին կոնկրետ փաստեր, միանգամից հայտարարություն ներկայացնենք հանցագործության մասին»: Այլապես, ըստ նրա, այդպիսով վիրավորում ենք հին եւ պրոֆեսիոնալ արհեստավարժներին:

Իր հնարավոր պաշտոնանկության մասին լուրերին էլ այսպես պատասխանեց. «Վարչապետը երեկ ասաց, որ այդպիսի լուրերին հումորով վերաբերվեք»:

Հաջորդ տարվա բյուջեով նախատեսված հարկային հավաքագրումների մասին հարցին էլ, ՊԵԿ նախագահն այսպես պատասխանեց. «Պատվով կկատարեմ, արդյունքների առումով գնահատականներն իրար հետ կտանք հաջորդ տարի»: Ասաց`լծվելու են այդ աշխատանքին, անելու են անհնարինը: Իսկ հավաքագրումները առավելապես լինելու են տնտեսության զարգացման ու վարչարարության հաշվին:

Ի՞նչ է ենթադրում այդ վարչարարությունը, ի՞նչ քաղաքականություն է վարվելու փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ`հարցին էլ, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Հարկային մարմինները ոչ մեկին չեն նեղելու: Հարկային մարմիններն արդյունավետ վարչարարությունն իրականացնելու են կասկածելի վարքագիծ ունեցողների նկատմամբ»:

Դավիթ Անանյանի կարծիքով, ավելի լավ է հարկային վարչարարության արդյունավետության տեսանկյունից միջինից բարձրների վրա ավելի շատ ուշադրություն դարձնեն. «Ավելի լավ է մի տեղ գնաս, քան 100 տեղ: Հետեւաբար, մենք փոքրիկներին օրենքի տեսանկյունից ենք դարձնելու անխոցելի, վարչարարություն չենք իրականացնելու: Միջինից բարձր մոտ են հարկային վարչարարություն իրականացնելու, հասցեական վարչարարություն են իրականացնելու՝ կոնկրետ վարքագիծն ուսումնասիրելուց հետո»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930