Aravot.am-ի տեղեկություններով, այսօր առավոտյան ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ գյումրեցի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը:
Նա 62 տարեկան է, շիրակցի պաշտոնյաների ասելով՝ վերջին շրջանում վատառողջ էր:
Հիշեցնենք, որ լեգենդար ծանրամարտիկը 1991 թվականին մեկնել էր ԱՄՆ՝ բնակություն հաստատելով այնտեղ, սակայն 2009 թվականին վերադարձել էր Հայաստան՝ նշանակվելով նախագահի խորհրդական: 2013 թվականից նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ Իսկ 2014 թվականից նշանակվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ