Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե ՊՊԾ գնդում զոհվածների իրավահաջորդներն առարկեն, «Սասնա ծռերը» չեն համաներվի». Արտակ Զեյնալյան

Նոյեմբեր 02,2018 13:16

ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը 2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների հանդեպ համաներումը արտառոց չի համարում եւ հիշեցնում է, որ նմանօրինակ համաներում է կիրառվել է նաեւ «Մարտի մեկի» գործով մեղադրյալների հանդեպ: «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա հիշեցրեց. «1996թ. իշխանափոխությունից հետո եւս բանտերից ազատում եղավ: Այսինքն, սա նորություն չէ»:

Ինչ վերաբերում է ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների հարազատների՝ համաներման առնչությամբ դժգոհություններին, Արտակ Զեյնալյանն ընդգծեց. «Փորձել ենք հավասարակշռությունը պահպանել: Նախատեսել ենք նաեւ զոհվածների իրավահաջորդների, պատանդառվածների եւ ֆիզիկական վնաս կրածների իրավունքների պաշտպանություն: Եթե նրանք առարկեն, այս համաներումը չի կիրառվի: Նրանց իրավունքները չենք կարող անտեսել»:

Հիշեցնենք՝ համաներումը տարածվում է ՊՊԾ գնդի գրավման գործով այն մեղադրյալների վրա, որոնք անցնում են միայն հետեւյալ հոդվածներով՝ ապօրինի զենք-զինամթերքի կրում-պահում, պատանդառություն, ռազմավարական նշանակության շենքերի զավթում: Համաներումը չի վերաբերում գործով մեղադրյալներ Սմբատ Բարսեղյանին եւ Արմեն Բիլյանին, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության համար:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչու համաներումը չի տարածվում Սարի Թաղում 2016թ. ՊՊԾ գնդի գրավման օրերին՝ հուլիսի 19-ին, զանգվածային անկարգությունների կազմակերպման համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի վրա: Արտակ Զեյնալյանը պատասխանեց՝ չգիտի՝ համաներումը նրան վերաբերո՞ւմ է, թե՝ ոչ, ուստի մեկնաբանել չի կարող:

https://www.youtube.com/watch?v=mnw4uhOsrUs

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930