Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի տարածքում «Արմօյլ» ընկերությունը կառուցում է նավթամթերքի վերամշակման գործարանը։ Գործարանի կառուցմանը դեմ է «Ռիվալ» ՍՊԸ-ն, որն այդ տարածքում զբաղվում է այգիների մշակմամբ։ «Նման ապօրինի շինություն է կառուցվում պետական մարմինների աչքի առաջ:
Անպատժելիությունը հասել է այն մակարդակի, որ շինարարությունը մոտեցել է ավարտին», – ասում է «Ռիվալ » ՍՊԸ հիմնադիր տնօրեն Ռաֆիկ Վիրաբյանը։ Ռաֆիկ Վիրաբյանը դիմել է տարբեր ատյանների, բայց հստակ պատասխան չի ստացել։
«Կառույցի վրա տեղադրված ծխատարները մեծ չափի են, այնտեղ քիմիական պրոցեսներ են ընթանում եւ այն մարդկանց, բնությանը վնաս է հասցնելու։ Եղվարդ համայնքի ղեկավարը միջոցներ չի ձեռնարկում այս ամենին վերջ տալու համար»,-ասաց նա։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ