Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյանը հայտարարեց, որ այսօր ստվերի դեմ պայքարում են միկրո մակարդակում, բայց բացատրեց, թե այսուհետ ինչպես են բռնելու ստվերը

Նոյեմբեր 02,2018 12:54

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորները հետաքրքրվել էին, թե հեղափոխությունից հետո ստվերը որքանո՞վ է կրճատվել, ի՞նչ են արել այդ առումով: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանեց, որ բավականին խորքային աշխատանք են կատարել. «Այն հաշվարկելի չէ, որովհետեւ մենք ստվերի դեմ պայքար իրականացնում ենք միկրո մակարդակում: Մենք մեր վերլուծական աշխատանքներն անում ենք կոնկրետ հարկ վճարողի վարքագծին գնահատականներ տալով: Դա լա՞վ է՝ ոչ, որովհետեւ չունենք այն համակարգը, որն ուզում ենք այսօր մեր մոտ կայացնենք»:

Նա ասաց, որ նոր համակարգով ստվերի գնահատականը տալու են՝ ըստ գործունեության ոլորտների ու այդ գնահատականը տալուց հետո այն ոլորտը, որը հարկունակ է, պետք է միջին վիճակագրական հարկ վճարողի պրոֆիլ ձեւավորեն. «Ունենալու ենք ինտերակտիվ ավտոմատ մի համակարգ, ելակետային տվյալները անընդհատ փոփոխվելու են: Ստվերի գնահատականը միջազգային չափանիշներին համահունչ պետք է լինի»: Նա ասաց, որ այդ համակարգի ստեղծման արդյունքում ամեն օր միջին ստվերի գնահատականը կունենան՝ կոնկրետ ոլորտում. «Այդ գնահատականից հետո կիջնենք այդ ոլորտները, կտեսնենք այդ ոլորտում ովքեր են հիմնական խաղացողները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930