Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիմա ով ինչպես կարող է, «ծանոթներ» է փնտրում ՔՊ-ի ներսում, որպեսզի որեւէ կերպ իրեն մատուցի՝ որպես անփոխարինելի թեկնածու, որը կարող է օգուտ տալ կուսակցությանը. «Ժողովուրդ»

Նոյեմբեր 02,2018 12:29

Գաղտնիք չէ, որ այս օրերին դեկտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը հնարավոր ընտրացուցակներ են կազմում, բանակցում գործիչների հետ, որպեսզի հասկանան, թե ովքեր կարող են ընդգրկվել դրանցում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի անդամների հետ վերջին շրջանում հանդիպումների «հերթ» է գոյացել։ Ասել է թե՝ ՔՊ-ի հետ դաշինքով մասնակցելու ցանկություն ունեցողները շատ են, մերժվողները՝ առավել եւս։

Կհարցնեք ինչպե՞ս։ Փորձենք բացատրել։ Կհիշեք, որ շատ ուժեր համաժողովրդական շարժման ընթացքում մշտապես քննադատում էին Փաշինյանին մարդկանց փողոց հանելու եւ նրանց պարտության տանելու համար։ Սակայն արդեն թավշյա հեղափոխության օրերին, գիտակցելով, որ հաղթանակը մոտ է, սկսեցին տրամագծորեն այլ հայտարարություններ անել, քծնել Նիկոլ Փաշինյանին, գնալ հրապարակ, ձեւացնել, թե պայքարում են առաջին օրվանից եւ այլն։ Հիմա այդ մարդիկ հավակնում են տեղեր զբաղեցնել ՔՊ-ի անցողիկ ցուցակում։ Ընդ որում՝ նման ցանկություն ունեցողները ե՛ւ անհատներ են, ե՛ւ հավաքական կերպարներ։

Եվ հիմա ով ինչպես կարող է, «ծանոթներ» է փնտրում ՔՊ-ի ներսում, որպեսզի որեւէ կերպ իրեն մատուցի՝ որպես անփոխարինելի թեկնածու, որը կարող է օգուտ տալ կուսակցությանը։ Այս իրավիճակի վրա էականորեն ազդեցություն ունեցավ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների տապալման գործընթացը։ Բանն այն է, որ այժմ ընտրությունները անցնելու են վարկանիշային ընտրացուցակներով, ինչը նշանակում է, որ ամեն ընտրատարածքում 2-3 ներկայացուցիչ պետք է ունենա կուսակցությունը, որոնք իրենց դեմքով կուսակցության համար պետք է ձայներ հավաքեն։ Եւ այս իմաստով իրապես նաեւ ՔՊ-ն ունի հեղինակություն ունեցող մարդկանց կարիք։ Հեղինակություն բառի ուղիղ իմաստով, քանի որ մյուս բոլոր մանդատացավով տառապողները ցանկանում են թաքնվել Նիկոլ Փաշինյանի հեղինակության տակ եւ դառնալ պատգամավոր։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակության տակ թաքնվելու գաղտնի ձգտումներ ունեն նաեւ մի շարք հին ու նոր կուսակցություններ։ Մարդիկ, որոնք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, ունեն անունով կուսակցություն կամ նոր են բացել այդպիսի մի կառույց, հիմա ձգտում են որեւէ կերպ տեղավորվել ՔՊ վագոններից մեկում, որպեսզի քաղաքական արեւի տակ իրենց տեղը պահեն։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930