Ինչպես արդեն տեղեկացրել ենք, խորհրդարանում այսօր «քննում» էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով դատավոր Վաչե Մարգարյանին: Հանձնաժողովի նիստում դատավորը մոտ կես ժամ ներկա գտնվեց, այնուհետ հեռացավ`հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին, անգամ այն բանից հետո, երբ լրագրողներն ասացին, որ նիստից մանրամասներ չեն ակնկալում, միայն ցանկանում են իմանալ`զանգահարե՞լ է, թե`ոչ եւ համանման հարցեր:
Վաչե Մարգարյանն ասաց, որ ինքը հայտարարություն է տարածել, այն ամբողջական է եւ ավելացնելու ոչինչ չունի: Հիշեցնենք, որ իր հայտարարությամբ, դատավորը ասել էր, որ ԱԱԾ տնօրենին չի ճանաչում անձամբ եւ նրա հետ որեւէ հեռախոսազրույց չի ունեցել:
Ձեր վրա ճնշումներ եղե՞լ են հարցին`պատասխանեց. «Ճնշումներ չեն եղել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ