Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներկայիս խորհրդարանը մինչև դեկտեմբերի կես կգործի. «Ժամանակ»

Նոյեմբեր 02,2018 12:19

Հայաստանի Ազգային ժողովն այլևս իրավունքի ուժով արձակված է, վարչապետի ընտրության երկու անընդմեջ փորձի պլանավորված տապալումից հետո, որ նախատեսված է 14-օրյա ժամկետային տարածությամբ: Արձակված խորհրդարանը, իհարկե, կշարունակի իր աշխատանքը, մինչև նոր խորհրդարանի առաջին նիստը: Ըստ այդմ՝ ներկայիս խորհրդարանը մինչև դեկտեմբերի կես կգործի: Թե ինչպես կգործի, արդեն այլ հարց է: Փորձը ցույց է տվել, որ դե ֆակտո լիազորությունը դադարեցրած խորհրդարանը աշխատում է բավականին անփույթ: Առավել ևս, այժմ դրա հավանականությունը մեծ է՝ նկատի ունենալով այն, որ խորհրդարանի ներկայիս պատգամավորների ճնշող մեծամասնությունը չի լինի հաջորդ խորհրդարանում, գրեթե աներկբա:

Ըստ այդմ` այդ մեծամասնությունն ընդհանրապես մոտիվացված չէ աշխատելու հարցում: Կառավարությունն էլ, թերևս, առանձնակի ջանք չի գործադրի նրանց աշխատեցնելու համար: Ամեն ինչ կկենտրոնանա արտահերթ ընտրության գործընթացի վրա, առավել ևս, որ այն լինելու է բլից: Դրան զուգահեռ կառավարության ուշադրությունը էլ ավելի կսևեռվի օպերատիվ, ընթացիկ կառավարման և կայունության վրա: Գլխավոր հարցը ներկայումս արդեն կապված է նոր խորհրդարանի հետ, ինչպիսին է այն լինելու, ինչպիսի ուժեր են հայտնվելու, որոնք, ինչ հարաբերակցությամբ: Թերևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը հաղթելու է զգալի, ճնշող առավելությամբ: Կա համընդհանուր համոզում, որ Փաշինյանը կտանի նույնիսկ ավելի տոկոս, քան մեծամասնության առավելագույն թույլատրելի շեմն է՝ 70 տոկոս:

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930