Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գորգիսյան. «Վերջին մի ամսվա մեջ 1000-ից ավելի մարդ է մեզ միացել». «Ժողովուրդ»

Նոյեմբեր 02,2018 12:15

Ինչպես արդեն հայտնի է, «ԵԼՔ» դաշինք այլեւս չի լինելու։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ էության, ընտրություններին մասնակցելու է՝ դաշինք կազմելով «Առաքելություն» կուսակցության հետ։ Եվ քանի որ «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները Երեւանի ավագանու ընտրություններին միասին են մասնակցել, պարզ է, որ հավանականությունը, որ այս ընտրություններին նրանք նույնպես միասին կլինեն, շատ մեծ է։ Սակայն, պարզվում է՝ դրա հետ կապված որեւէ հստակ որոշում դեռ չկա։ «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին խոսել է «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Գեւորգ Գորգիսյանի հետ։

– Պարոն Կոնջորյանը նշել է, որ իր որոշումը պայմանավորված է կուսակցության ապագա գործունեության շուրջ իր ունեցած մոտեցումների տարբերությամբ։ Դա եղել է մի՞նչ հեղափոխությունը, թե՞ հեղափոխությունից հետո են երեւացել այդ տարբերությունները։

– Պարոն Կոնջորյանը մեզ իր մտադրության մասին հայտնել է իր գրառումը անելուց ընդամենը մեկ օր առաջ։ Մինչեւ այդ ինչ մտորումներ եւ հոգեկան ապրումներ է ունեցել, այդ մասին ինքը արդեն ասել է։ Կարիք չկա ես անդրադառնամ այդ հարցին։

Մտավախություն չկա՞, որ էլի անդամներ կլինեն, որոնք կլքեն կուսակցությունը, եւ ինչպես պարոն Կոնջորյանն է գրել, իրենց պայքարը կշարունակեն հեղափոխության թիմի հետ։

– Բնավ մենք նման մտավախություն չունենք։ Հակառակը, հենց հիմա կա շատ լուրջ հոսք դեպի կուսակցություն։ Շատ-շատ են մեզ միացող մարդիկ։ Վերջին մի ամսվա մեջ 1000-ից ավելի մարդ է մեզ միացել։ Այդ պրոցեսը շարունակվում է, եւ մեր կուսակցությունը շարունակում է հզորանալ։ Ինչպես պարոն Մարուքյանն ասաց, մարդկանց վրա դռներ չենք փակելու, որ նրանք չգնան։ Մենք ազատական կուսակցություն ենք։ Մարդիկ ազատ են կատարել իրենց որոշումը։

Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930