Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺ-ում «քննում» են դատավոր Վաչե Մարգարյանին

Նոյեմբեր 02,2018 11:26

Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկեց Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը:

Այս հանձնաժողովը, հիշեցնենք, քննում էր ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործը: Այսօր հանձնաժողովը լսելու է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանին: Ըստ հրապարակված ձայնագրության մեջ առկա պնդման, հիշեցնենք, Վաչե Մարգարյանը զանգահարել է ԱԱԾ տնօրենին եւ քննարկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու մասին հարցեր. «Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա անո՞ւնը… Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ… Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»:

Վաչե Մարգարյանն, ավելի ուշ հայտարարեց, որ ԱԱԾ տնօրենին անձամբ չի ճանաչում եւ նրա հետ երբեւիցե, որեւէ հեռախոսային խոսակցություն չի ունեցել:

Հանձնաժողովի նիստը փակ ընթացակարգով է: Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը խոստացավ նիստի ավարտից հետո լրագրողներին որոշ մանրամասներ հայտնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930