Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախընտրական ցուցակները ներկայումս դառնալու են, այսպես ասած, թոփ թեմա. «Ժամանակ»

Նոյեմբեր 02,2018 11:13

Մի սպասեք, որ ՔՊ նախընտրական ցուցակում լինելու են քննադատություն բերող անուններ, երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը, խոսելով դեկտեմբերին կայանալիք արտահերթ ընտրության մասին: Այդ հայտարարության համատեքստում հարցն է, կապված այն սպասումների հետ, որ ՔՊ ցուցակում կարող են լինել նախորդ իշխանության, ՀՀԿ հետ գործակցած անձինք: Ի դեպ, այդ սպասումները հանրության, լրագրողների մոտ ձևավորվել են հենց ՔՊ ղեկավարների հայտարարությունների հիման վրա: Նախընտրական ցուցակները, իհարկե, ներկայումս դառնալու են, այսպես ասած, թոփ թեմա: Ավելին, եթե բուքմեյքերական գրասենյակները խաղադրույքներ սահմանեն այդ թեմայի վրա, ապա, մեծ հավանականությամբ, տնտեսությունը դրա էֆեկտը կզգա այնպես, ինչպես հունիսին զգացել է ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակաշրջանի էֆեկտը, երբ խաղադրույքների աճի հաշվին տնտեսությունն արձանագրել էր ակտիվության բավականին բարձր՝ երկնիշ աճ:

Թեև ՔՊ անդամը հայտարարում է, որ չեն լինելու քննադատություն բերող անուններ, այդուհանդերձ, այստեղ իրավիճակը հարաբերական է: Ի վերջո, նախօրեին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու և ՔՊ անցնելու մասին է հայտարարել պատգամավոր Հայկ Կոնջորյանը, որը, ըստ Ալեն Սիմոնյանի, լինելու է ՔՊ ցուցակում: Խոսքը, իհարկե, ՀՀԿ-ից անցածի մասին չէ, սակայն միևնույն է, հասարակության մի ստվար մաս ամենևին միարժեք չի ընկալել այդ հանգամանքը, երբ գրեթե ակնառու է դառնում, որ կուսակցափոխությունը տեղի է ունենում ընդամենը նախընտրական հաջողակ կամ երաշխավորված ցուցակի մոտիվացիայով: Իսկ դա քննադատության ենթակա խնդիր է, անկախ այն հանգամանքից, որ կապ չունի նախորդ իշխանության հետ: Ի վերջո՝ նախորդ իշխանության հետ կապ ունի այդ երևույթը, այսինքն` դա մի երևույթ է, որը խրախուսվել է հենց նախորդ իշխանության շրջանում և, ըստ այդմ, նոր, հեղափոխական գործընթացում այն թերևս չպետք է լինի խրախուսելի, ընդունելի: Անշուշտ, պետք չէ այդօրինակ դրվագները ճակատագրականացնել: Ի վերջո` անցներ պատգամավորը, թե չանցներ՝ մի տեղից մյուսը, դրանից իրավիճակի էությունն ու քաղաքական խորությունը, անշուշտ, չէր փոխվելու, սակայն, վերջին հաշվով, հեղափոխությունը հեղափոխություն է ոչ միայն իր բնույթով, այլ նաև ստանդարտներով, իր, այսպես ասած՝ ներքին էթիկայով:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930