Լրահոս
Օրվա լրահոսը

Doing Business 2018-ի համաձայն՝ «Հայաստանը հեշտացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ սահմանելով էլեկտրական ցանցին միանալու նոր ժամկետներ, կրճատելով անհրաժեշտ քայլերի ու ներկայացվող պահանջների քանակը»

Նոյեմբեր 02,2018 11:05

Հայաստանը բարելավել է Համաշխարհային բանկի Doing Business-ի՝ էլեկտրական ցանցին միանալու ցուցիչը և այժմ զբաղեցնում է 17-րդ տեղը՝ նախորդ հաշվետվության 66-րդի համեմատ: (Doing Business հաշվետվությունը երկրներին դասակարգում է ըստ տարբեր կատեգորիաների՝ պայմանավորված բիզնեսի ստեղծման և կայացման ընթացակարգերի մատչելիությամբ: Դրանցից մեկն էլեկտրական ցանցին միանալու ցուցիչն է): Սա աննախադեպ ցուցանիշ է մեր տարածաշրջանի համար: Առաջին քսանյակում են Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Սինգապուրը, Չինաստանը:

Համեմատության համար նշենք, որ 2017 թ. Հայաստանն այս ցուցիչով զբաղեցնում էր 66-րդ տեղը՝ Կիպրոսի, Քաթարի, Վիետնամի շարքում, 2016-ին՝ 76-րդը` Ղազախստանի, Կոլումբիայի, Մալթայի կողքին: 2015-ին, երբ «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք բերեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, Հայաստանն 99-րդն էր՝ Բուլղարիայի, Էկվադորի, Պարագվայի կողքին: Այսպես, վերջին երեք տարիներին Հայաստանի՝ էլեկտրական ցանցին միանալու ցուցանիշը բարելավվել է 82 կետով:

Վերջին տարիներին ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Երևանի քաղաքապետարանի և պետական այլ կառույցների հետ բարելավել է էլեկտրական ցանցին միանալու ընթացակարգերը: Ամբողջ բիզնես պրոցեսը թվայնացվել է: Doing Business 2018-ի համաձայն՝ «Հայաստանը հեշտացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ սահմանելով էլեկտրական ցանցին միանալու նոր ժամկետներ, կրճատելով անհրաժեշտ քայլերի ու ներկայացվող պահանջների քանակը»: Էլեկտրաէներգիայի միացման համար նախատեսվող ժամկետը մոտ 50%-ով կրճատվել է: 2015 թ. հաշվետու ժամանակահատվածում ցանցին միանում էր ավելի քան 3700 բաժանորդ՝ կատարելով 7-8 քայլ, մինչդեռ 2018-ին՝ ավելի քան 4700 բաժանորդ՝ կատարելով ընդամենը 3 քայլ:

«էլեկտրաէներգիայի ցանցին միացում» ցուցիչում կարևոր են նաև «անջատումների ավտոմատ վերականգնման համակարգի» և «կարգավորողի վերահսկողության» ուղղությունները: Ստեղծվել է անջատումների մշտադիտարկման և էլեկտրամատակարարման վերականգնման ավտոմատ համակարգ: Գործընթացի թվայնացման ավտոմատացման շնորհիվ՝ չափիչներն այսօր հոսանքազրկման ազդանշանը (որտեղ և երբ է անջատվել էլեկտրաէներգիան) ուղարկում են առանց որևէ հեռախոսազանգի:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է բարելավել միացման ցուցիչը՝ ձգտելով զբաղեցնել ավելի բարձր հորիզոնական, ապահովելով միացման հասկանալի պայմաններ և սեղմ ժամկետներ: Արդեն հաստատված է փոփոխությունների նոր փաթեթը, որի համաձայն էլեկտրական ցանցին միանալու 3 քայլերը կդառնան 2-ը (1-ինը՝ դիմում ներկայացնելիս, 2-րդը՝ միացնելու ընթացքում՝ անվտանգության նկատառումով):

Doing Business-ի սահմանած ցուցանիշներից անկախ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ձգտում է բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը և հարմար պայմաններ ապահովել իր բաժանորդների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930