Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մկրտիչ Մինասյան. Սա ի սկզբանե եղել է «Զվարթնոց», ինչո՞ւ եք այդ անվան հետ այդպես խաղում, բանուգործ չունե՞ք, չեմ հասկանում. «Հրապարակ»

Նոյեմբեր 02,2018 11:00

Մշակույթի նախարարությունը հանրային քննարկում է նախաձեռնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով, ինչը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների տեղիք է տվել։ Մարդիկ հիմնականում դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը՝ նկատելով, որ պետք չէ տեղի տալ էմոցիոնալ տրամադրություններին եւ փորձել Ազնավուրին մեծարել օդանավակայանի անունը փոխելով։ «Զվարթնոցն» ինքնին բրենդ է, որն արժե պահել-պահպանել։

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը կարծում է, որ անվանափոխության անհրաժեշտություն բոլորովին չկա․ «Դա ուղղակի անհեթեթ բան է, այո, Շառլին բոլորս սիրում ենք ու շատ մեծ հարգանք ունենք իր նկատմամբ։ Այդ հարգանքը տրվել է նրան, իր կենդանության օրոք արձան է դրվել, հրապարակ կա թե՛ Գյումրիում, թե՛ Երեւանում, կեցավայր-կենտրոն կառուցվեց Երեւանում՝ Կասկադի տարածքում, եւ վերջապես՝ բոլորը մեծ հարգանք ունեն նրա նկատմամբ, հիմա ինչո՞ւ են ուզում այդ քայլով արժեզրկել այդ մարդուն»։

Մինասյանը զարմանում է, որ նման առաջարկով հենց մշակույթի նախարարությունն է հանդես եկել․ «Ի՞նչ է պատահել։ «Զվարթնոց» անունն ավելի կարեւոր է, չէ՞ որ Զվարթնոցը մեր մշակույթի, ճարտարապետության գոհարներից է, հիմա մենք ի՞նչ ենք ուզում անել, մարդկանց հիշողության միջից ջնջե՞լ դա, որը գոնե դրանով էր ամրացվում, քանի որ ոչ բոլորը գիտեին Զվարթնոցի նշանակությունը։ Հիմա այդ անունը որ ամրագրել էինք օդանավակայանով, եւ ինքն էլ իրենով արժեք ուներ, ինչի՞ համար ենք փոխում։ Այնպես չէ, որ դա ինչ-որ մեկի անունն էր կրում կոմունիստական ռեժիմի ժամանակ, եւ հիմա ուզում ենք փոխել, սա ի սկզբանե եղել է «Զվարթնոց», ինչո՞ւ եք այդ անվան հետ այդպես խաղում, բանուգործ չունե՞ք, չեմ հասկանում։ Այսքան գործի մեջ մտքներով ի՞նչ է անցել, որ դա են քննարկման դրել, թե՞ այսպես էժան պոպուլյարություն են ձեռք բերում։ Ինձ թվում է՝ իրենք իրենց հեղինակության հետ են խաղում եւ ընդհանրապես մշակույթի հեղինակության հետ են խաղում, ո՞նց կարելի է նման բան անել»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930