Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հիմա աշխատավարձը բարձրացնու՞մ են, թե՞ ոչ. «Իրատես»

Նոյեմբեր 02,2018 10:41

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, հիշեցնելով հեղափոխությունից հետո տնտեսության թռիչքաձև աճի մասին Փաշինյանի հավաստումները, ասաց, որ եկող տարի աշխատավարձի բարձրացում չի լինելու, վերջինս էլ ամփոփիչ ելույթում հակադարձեց. «Աշխատավարձի ավելացում չէ՞, երբ եկամտահարկի տոկոսը նվազեցվում է»։

Իհարկե, սա այն դեպքն է, երբ կողմերից երկուսն էլ ճիշտ են, բայց իրականությունը լրիվ այլ է։ Նախ, եթե բյուջեով նախատեսված լիներ աշխատավարձի բարձրացում, տնտեսական բլոկի ներկայացուցիչները վաղուց այդ մասին կհայտարարեին, ավելին, կամրագրեին բյուջեի նախագծում։ Նման բան, սակայն, չկա։ Վարչապետի պաշտոնակատարը մանիպուլյացիա է անում, քանի որ եկամտահարկի տոկոսի նվազեցումը աշխատավարձի բարձրացում չէ, մյուս կողմից էլ, երբ եկամտահարկի շեմը նվազում է, քաղաքացու աշխատավարձը մեխանիկորեն բարձրանում է։ Ողջ հարցն այն է, որ քաղաքացու իրական աշխատավարձի վրա են հաշվարկները կառուցվում. նախորդները որոշել էին բարձր եկամտահարկ գանձել, գործողները դրա չափը կրճատել են, բայց դա չի նշանակում ամենևին աշխատավարձի բարձրացում։

Եվ, այսուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը հանրությանը վստահեցնում է. «Ես կարող եմ միանշանակ պնդել, որ այսօր Հայաստանի տնտեսությունում ոչ մի նեգատիվ պրոցես տեղի չի ունենում։ Այսօր Հայաստանի տնտեսությունում հստակ տեղի են ունենում առողջացման գործընթացներ և տնտեսական տրանսֆորմացիայի պրոցես։ Մենք ագրարային երկրից սկսել ենք տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհը»։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930