Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում պաշտոնապես դադարեցված համարվեցին մանդատը վայր դրած արդեն նախկին պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի լիազորությունները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից ստացվել է այդ մասին արձանագրությունը:
«Հիմք ընդունելով պատգամավորի լիազորությունների դադարեցման մասին արձանագրությունը՝ ԿԸՀ-ն արձանագրում է, որ ՀՀԿ ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է ՀՀԿ համապետական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածու Նաիրա Արտաշեսի Կարապետյանին»,-նշեց Տիգրան Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ Նաիրա Կարապետյանը դեռ 2012թ. մայիսին համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել՝ ՀՀԿ ցուցակով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ