Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը կտեւի ընդամենը 12 օր

Նոյեմբեր 02,2018 10:27

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը կտեւի 12 օր: Նման որոշում է կայացրել այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ըստ որոշման՝ այն սկսվելու է նոյեմբերի 26-ին եւ ավարտվելու դեկտեմբերի 7-ին: Ինչպես հայտարարեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, կուսակցությունների տարածքային ցուցակների առավելագույն թիվը պետք է սահմանվի ընտրությունների նշանակման օրվանից տասը օրվա ընթացքում, իսկ կուսակցությունների գրանցման փաստաթղթերը պետք է ԿԸՀ ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ, ասել է թե՝ մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18:00-ն:

Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի նոյեմբերի 14-19-ը. «Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր 15.000 քաղաքացու հաշվարկով կարող է առաջադրվել մեկ տարածքային թեկնածու: Օրինակ՝ Ավան եւ Նոր-Նորք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում հաշվառված է մոտ 200.000 ընտրող, եւ այդ ընտրատարածքում կարող է առաջադրվել առավելագույնը 13 թեկնածու»:

Տիգրան Մուկուչյանը նկատեց՝ ընտրությունների համար նախապատրաստական աշխատանքների ժամանակը շատ չէ, բայց դրանք իրականացվելու են ոչ ծավալով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930