Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավելի գեղեցիկ Երեւան

Նոյեմբեր 02,2018 12:30

Օրերս քաղաքապետարանը կազմակերպեց Երեւանի ծննդյան 2800-ամյակը։ Աշխարհի հնագույն բնակավայրն է մեր սիրելի քաղաքը 

Քաղաքապետի ընտրության բոլոր թեկնածուները միահամուռ խոսում եւ պարտավորվում էին մայրաքաղաքի բարեկարգման մասին։ Աղբահանման հետ միասին պետք է հանվի եւ թափվի մեր ժողովրդին անհարիր որոշ փողոցների անվանումները։ Դրանով իսկ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած թավշյա հեղափոխությունը կարեւոր առաջընթաց քայլ կկատարի։ Այսպես, մայրաքաղաքի որոշ փողոցներ կրում են այնպիսի մարդկանց անուններ, որոնք ոչ միայն հայ ժողովրդի անունը չգիտեն, այլ նաեւ Հայաստանի տեղը։
Այսպես՝ Սերգեյ Լազոն, որը ժամանակին կռվում էր ճապոնացիների դեմ, գաղափար չուներ մեր մասին։ Ավելին՝ Միխայիլ Ֆրունզեն 1915թ. դաշնակիցների կողմից խայտառակ պարտություն կրած, բարոյալքված բանակ ուներ։

Նա 1915թ. Սեւ ծովի թուրքական նավահանգիստ հասցրեց մեծ նավ, զենք-զինամթերք, անգամ 5 սավառնակ, ֆինանսական մեծ օգնություն։ Նա նավահանգստում իր պատվին շարված թուրք արնախում զինվորների կրծքին իր ձեռքով խորհրդային Ռուսաստանի մեդալներ էր կպցնում, իսկ փաշա սպաներին՝ շքանշաններ։ Նա հորդորում էր, որ իրենք մենակ չեն, Ռուսաստանը իրենց կողքին է։ Այսօր Երեւանում գոյություն ունի երկու երկար ու ձիգ փողոց։ Եվ բնակչությունը բազմաթիվ անգամ կրկնում է դրա անունը։
Կույբիշեւը ծնվել է Սամարայում։ Նա պետական քաղաքական խոշոր գործիչ էր։ ԽՍՀՄ փլուզումից հետո նրա ծննդավայր Կույբիշեւ քաղաքը վերանվանվեց նորից Սամարա։ Իսկ մենք…
Ներքեւում տալիս ենք այն օտար, մեզ համար անընդունելի մարդկանց անունները, որոնք այսօրվա մայրաքաղաքի համար աղբ են համարվում։ Դրանք նույնպես պետք է տարվի աղբանոց։ Տալիս ենք նաեւ որոշ հայ նշանավորների ազգանունները։

Այսպես. աշխարհահռչակ ծովագնաց-ադմիրալ Միխայիլ Պետրովիչ Լազարեւը (1788-1851թթ.) դասվում էր նշանավոր ծովագնացներ Մագելանի, Նելսոնի, Կուկի շարքին։ Այսօր Ռուսաստանում նա մեծարվում է ոչ միայն փողոցների անունով, այլ նաեւ Սեւ ծովի ափին գեղեցիկ քաղաքով, որտեղ կանգնեցված է նրա հուշարձանը։ Փարիզից ոչ հեռու նահանգի մայրաքաղաքի դիմացի ժայռին կանգնեցված է նշանավոր գյուղատնտես Ժան Ալթնի (Հովհ. Ալթունյանի) հոյակապ հուշարձանը։

Փարիզը գրավելիս գերմանացիները բրոնզաձույլ այդ հսկան տարան ձուլեցին։ Հաղթանակից հետո երախտապարտ ժողովուրդը նույն տեղում կանգնեցրեց նույնանուն հուշարձանը։
Հայ-ֆրանսիական բարեկամության տարին Ֆրանսիա էին մեկնել Հայաստանի բարձրագույն իշխանավորները, պատմաբաններ եւ այլն, սակայն ոչ մեկը մեկ ծաղիկ չդրեց նրա պատվանդանին, ասելով, որ ազգությամբ հայ է։

ԽՍՀՄ ատոմային եւ ջրածնային ռումբի ստեղծման ակունքներում կանգնած էր Շչոլկին Կիրիլ Իվանովիչը (Մետաքսյան Կիրակոս Հովհաննեսի)։ Թբիլիսիում այն միջնակարգ դպրոցը, որը ավարտել է Մետաքսյանը, իր անունով է կոչվում։ Ֆիզիկայի ինստիտուտի բակում վարդերի եւ ծաղիկների շրջապատում կանգնեցված է նրա հուշարձանը, երբ մյուս գիտնականներին իրենց ծննդյան կամ հոբելյանի առթիվ սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում էին տալիս, Մետաքսյան-Շչոլկինին տալիս էին գիտական հայտնագործությունների համար։
Նա ԽՍՀՄ սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս է (հայերից միակը)։

Հերոսուհի Հեղինեն (Ելենա) տղամարդու զինվորական հագուստով հայկական կամավորական զինվորական ջոկատի շարքերում կռվում է թուրքերի դեմ, ապա ռուսական բանակի շարքերում կռվում գերմանացիների դեմ։ Կառավարությունը նրան պարգեւատրում է պետության բարձրագույն շքանշանով։ Թերթերը հիացմունքի խոսքեր են գրում այդ տղամարդ-կնոջ մասին։ Սա հիանալի օրինակ է ներկայիս մեր կանանց ու աղջիկների համար։ Չշարունակենք…

Ամիրյան, Կույբիշեւ, Օստրովսկու, Գագարինի, Միչուրինի, Ֆուչիկի, Գլինկայի, Մխչյան, Ֆրուզեի, Գոգոլի, Չեխովի, Էմինեսկու, Չեռնիշեւսկու, Լազոյի, Ջամբուլի, Լամբրոնի, Ռայնիսի, Լյուքսեմբուրգյան, Տիտոգրադյան, Կոտովսկի, Տոլբիխինի։

Հարգարժան պարոն Մարության, համապատասխան բաժինը կարող է բազմաթիվ լրացումներ կատարել։

Կառավարության բոլոր օղակների առաջնահերթ խնդիրն է պահպանել բնակչության բարեկեցությունը, առողջությունը։ Սակայն Ձեր ենթակա քաղաքի հարավի տարածքի (Շենգավիթ, Չարբախներ, Նորագավիթ), ինչպես նաեւ դրանց հարող տարածքների բնակչությունը շարունակ ահավոր վիճակում է։ Ոչ քաղաքապետարանը, ոչ առողջության, բնապահպանությունները, ինչպես նաեւ համապատասխան հասարակական կազմակերպություններ չեն զբաղվում այդ տարածքների բնակչության առողջությանը չափազանց վնասակար, մարդու լսողության նորմը հազարապատիկ գերազանցող ձայնին։ Բանն այն է, որ մեր կառավարությունը նախկինում թույլ է տվել ռազմական օդանավակայանը կառուցել մայրաքաղաքի հարավային տարածքում։ Ռազմական օդանավերի թռիչքի ժամանակ առաջացող սուր ձայնը քայքայում է մարդկանց նյարդերը, մասնավորապես՝ երեխաների։ Երեխան անկողնուց ճչալով վեր է թռչում։ Մարդիկ այդ խլացուցիչ ձայնից շփոթվում եւ շատ տանջալից վիճակի մեջ են հայտնվում, քայքայելով մարդկանց, հատկապես երեխաների նյարդերը, առաջացնում են տարբեր հիվանդություններ։ Հասկանալի է՝ օդանավակայանի տեղափոխումը հանրապետության նոսր բնակեցված վայր, խիստ դժվարին խնդիր է, բայց, այնուամենայնիվ, օդանավակայանը պետք է հեռացվի։

Մայրաքաղաքում պետք է մայրենի լեզուն անաղարտ հնչի (ամենուր օտար, թուրքական բառեր՝ չալաղաջ եւ այլն)։ Մեծ խայտառակություն է, երբ լեզվի տեսչության եւ այլ կազմակերպությունների առկայությամբ մեր նշանավոր երգահան Արամ Իլյիչի ազգանունը աղավաղվում է։ Նրա ազգանունը Խաչատուրյան է, ոչ թե Խաչատրյան։
Թավշյա ժողովրդական հեղափոխությունը հանրապետության դեմքը փոխող ներկա պետական զինանշանը՝ գազանանոցը, հանել, ընդունել Մ. Սարյանի գծած եւ նկարած զինանշանը։ Փոխելով «Պրոլետարներ» բառը՝ տեղադրելով՝ հայեր բոլոր երկրների միացեք։ Վերեւում հանել «Խորհրդային», «սոցիալիստական» բառերը։ Սրանք առաջնային են։ Ապա ոչ՝ թավշյա հեղափոխությունը արժեք չի ունենա։
Հավանաբար առայժմ այսքանը բավական է։ Սպասում ենք Ձեր միջոցառումներին։

ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆ

Շրջակա միջավայրի
անվտանգության
գիտությունների ակադեմիայի
թղթակից անդամ, լրագրող

«Առավոտ»

01.11.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930