Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետի օգնական. «Անցումային կառավարությունը տապալել է իր հանձնառությունը»

Նոյեմբեր 01,2018 20:32

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը իր ՖԲ էջում հայտարարում է.

«Սեփական դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից:

Հեղափոխության հարթակից և եթերներից հայտարարվել էր, որ մինչև բուն ընտրությունները պետք է փոփոխվի ընտրական օրենսգիրքը, բացառվի բիզնեսի ներկայացվածությունը խորհրդարանում: Եվ դրա համար էր հրապարակը հարկ համարել մինչև ընտրությունները ունենալ ժամանակավոր կառավարություն: Տապալված ընտրական օրենսգիրքը հռչակված այդ ծրագրի առանցքային կետն էր: Եվ այդ մասին հայտարարվել է հեղափոխության հարթակից, այդ մասին հայտարարվել է Աժ ամբիոնից, դա է արձանագրված անցումային կառավարության ծրագրի առաջին իսկ էջում:

Անցումային կառավարությունը տապալել է իր այդ հանձնառությունը:

Առկա իրավիճակում պատասխանատվությունը հանրության առաջ չափազանց կարևոր է: Եվ, քանի որ այլևս որևէ հնարավորություն չկա կատարելու ստանձնած պարտավորությունը, ինձ այլ բան չի մնում` քան պաշտոնը թողնելը, որպես մեր հռչակած սկզբունքներին լուրջ վերաբերված մարդկանց առաջ պատասխանատվության վերջին միջոց, որպես իմ` այդ կառավարությունում գտնվելու առանցքային նպատակի տապալման գնահատական:

Շնորհակալություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ազնիվ երիտասարդի արժանապատիվ քայլ է, կեցցես Միքայել:

  2. Հ.Շ. says:

    երեւի ոհմակին մէջ մի քանի հատ շնորհքովները կան… ափսոս որ այս մէկին ծանօթացայ, մեկնումին առիթով ! եթէ այդ սակաւաթիւ լաւերն ալ, այսպէս, դուրս պիտի ելլեն, բաներնիս բուրդ է…

    երանի մնար…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930