Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է գործի ազատությունից զրկված անձին ազատ արձակման նախապատրաստելու մեխանիզմ. ՄԻՊ

Նոյեմբեր 01,2018 20:01

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Արդարադատության նախարարության համատեղ պատրաստված օրենսդրական փաթեթը Կառավարության կողմից հավանության է արժանացել: Այն ուղղված է ազատությունից զրկված անձանց մերձավոր ազգականների հետ կապի ամրապնդմանը և քրեակատարողական հիմնարկում նրանց վիճակի բարելավմանը:

Օրենսդրական փաթեթը հիմնված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից  քրեակատարողական հիմնարկներում կատարված ուսումնասիրությունների և ստացված բողոքների քննարկման արդյունքների վրա:

Մասնավորապես, ուսումնասիրություններ են կատարվել ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի իրավունքի իրացման, նույնականացման քարտերի տրամադրման, ստացիոնար բուժման մեջ գտնվելու ընթացքում կարգապահական տույժի կիրառման հետաձգման հնարավորության և ցմահ ազատազրկված անձանց անջատ պահելու կանոնի վերանայման անհրաժեշտության վերաբերյալ:

Կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների երաշխավորման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930