Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էս ի՜նչ պետություն դառանք, էս ի՜նչ ձեւ են ձեռ առնում մեր անմեղ էրեխեքի արյունը». Անահիտ Պարոնիկյան

Նոյեմբեր 01,2018 19:37

«Ո՞նց կարելի է ներել, ես իրենց ամենավերջին մահապատիժն եմ ցանկանում» ,- համաներման մասին լսելով՝ ասաց ՊՊԾ  գնդի  գրավման օրը  ծառայություն իրականացնելիս վիրավորված ու  շաբաթներ  անց  հիվանդանոցում  մահացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ  Մկրտչյանի  մայրը` Անահիտ Պարոնիկյանը: Նրա խոսքով, եթե «Սասնա ծռերը» համաներվեն ու պատասխանատվության չենթարկվեն, ազատ արձակվեն, իրենք բողոքարկելու են ու հասնեն մինչեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Անահիտ Պարոնիկյանին ամենից շատ զայրացրել է խմբի անդամներից Պավել Մանուկյանի հայտարարությունը, թե ինքը «ի՞նչ է արել, ժողովրդի ցասումն է ընդամենը բավարարել»:

«Ո՞նց թե՝ «ես ինչ եմ արել»: Ես մինուճար տղա եմ  կորցրել, հարսս ու թոռս ամեն Աստծու օր ողբում են: Մենք գիշեր-ցերեկ մղկտանք,  իսկ էդ  մարդասպաններն  անմեղ տղերքի արյունը  մարսե՞ն ու մի բան էլ  համաներվեն ու շարունակեն ազատ ապրե՞լ… փորձվեն այդ մարդասպանները համաներման տակ ազատվեն կամ ինչ-որ այլ պատճառով ազատվեն… Ասում են՝ որպես  ապստամբ կազատվեն, ո՞նց թե՝ որպես ապստամբ, նրանք ապստամբ չեն, խարդախ, ավանտյուրիստ մարդիկ են, մարդասպան:  Էս ի՜նչ  պետություն դառանք,  էս ի՜նչ ձեւ են ձեռ առնում մեր անմեղ էրեխեքի արյունը: Չի էլ ամաչում՝ ՙի՞նչ եմ արել՚, գլուխդ պատին ես տվել, մարդու կյանք ես խլել, երեխեքի վիզն ես ծուռ թողել, այ ոճրագործ: Պավել Մանուկյանը թող ծաղրուծանակի չենթարկի, մի խումբ ավազակներ են, կապ չունի՝ Պավելն է կրակել, թե մյուսը»,-վրդովված ասում էր որդեկորույս մայրը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930