Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Հունան Պողոսյանին դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր երեսունմեկ, աշխատանքի տեղավորման միջնորդության համար` ինը քաղաքացի

Նոյեմբեր 01,2018 19:17

Հոկտեմբերի 30-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում քաղաքացիների առաջին ընդունելությունը կատարեց. դրան մասնակցեց 43 քաղաքացի:

Դրամական օգնություն ստանալու խնդրանքով  դիմել էր երեսունմեկ, աշխատանքի տեղավորման միջնորդության համար` ինը,  տանիքի վերանորոգման` երկու, գյուղը ոռոգման ջրով ապահովելու խնդրանքով` մեկքաղաքացի:

Դրամական օգնության բոլոր դիմումներին  դրական լուծում է տրվել:

Աշխատանքի տեղավորման մասին դիմումները հաշվառվել են եւ ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:

Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են տանիքների վերանորոգման եւ գյուղի ոռոգման  ջրի հետ կապված խնդիրների  մասին դիմումները:

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930