Լրահոս
Կոչ սիրիահայությանը
Օրվա լրահոսը

Ռուս զինծառայողի կնոջը բռնաբարել փորձած գյումրեցի 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ բռնաբարության փորձ կատարելու համար

Նոյեմբեր 01,2018 18:39

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են բռնաբարության փորձի դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել Շիրակի մարզի` 28-ամյա բնակչին:

2018թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:20-ին, Շիրակի մարզի՝ 1990 թվականին ծնված բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 8:30-ի սահմաններում, բնակարան է մտել մի երիտասարդ, ձեռքերով փակել իր բերանը, գլուխը հարվածել պատին, որից հետո իրեն տարել է ննջարան և փորձել բռնաբարել:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով: Երիտասարդ կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ: Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Շիրակի մարզի բնակիչ է՝ ծնված 1990 թվականին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվել է անձի ճանաչում և առերես հարցաքննություն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 28 ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 28-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930