Վաղը կեսօրին ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները մեկնում են Աշգաբադ, որտեղ կայանալու է մարզաձեւի աշխարհի առաջնությունը:
Մեր ծանրորդները այսօր ավարտում են նախապատրաստության վերջին փուլը Օլիմպավանում: Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունում Հայաստանն ունենալու է չորսական տղամարդ եւ կին մասնակից եւ որ աշխարհի առաջնությունն անցկացվելու է նոր քաշային կարգերով:
Մեր երկրի մարզական դրոշի պատիվը պաշտպանել մարզչական խումբը վստահել է 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանին, 89 կգ՝ Հակոբ Մկրտչյանին, 109 կգ՝ Սիմոն Մարտիրոսյանին, +109 կգ՝ Գոռ Նինասյանին, 59 կգ՝ Իզաբելլա Յայլյանին, 71 կգ՝ Լիանա Գյուրջյանին, 81 կգ՝ Տաթեւ Հակոբյանին եւ +87 կգ՝ Արփինե Դալալյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ