Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պաշտոնաթող նախագահի անձեռնմխելիությունը բացարձակ չէ». ՍԴ նախկին նախագահ

Նոյեմբեր 01,2018 16:31

«Բացարձակ ոչինչ չկա, իսկ Սահմանադրությունը «բացարձակ անձեռնմխելիություն» բառը չի օգտագործում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Սահմանադրությամբ պաշտոնաթող նախագահի համար սահմանված անձեռնմխելիությանը, ասաց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ըստ Մարտի մեկի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների` պաշտոնաթող նախագահը Սահմանադրությամբ ամրագրված անձեռնմխելիություն ունի եւ չի կարող ենթարկվել քրեական հետապնդման` իր կարգավիճակից բխած գործողությունների համար:

«Սահմանադրությունը հստակ ասում է, որ անձեռնմխելիությունը տարածվում է նաեւ պաշտոնաթողությունից հետո՝ իր պաշտոնեական պարտականությունների կատարմանն առնչվող հարցերի վրա: Իսկ դա նշանակում է, որ անձեռնմխելիությունը բացարձակ չէ»,-նշեց մեր զրուցակիցը:

Թեմայի շուրջ այլ հարցադրումների պատասխանել Գագիկ Հարությունյանը հրաժարվեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930